Լուռ, առանց հոտնկայս ծափահարությունների և երկրպագուների արցունքների իր կարիերան ավարտեց ՛՛ծերուկ՛՛ Օռլանդոնին: Անձնավորություն, ով միշտ գործընկերների ստվերի տակ էր, բայց իր անգնահատելի ներդրումն է ունեցել թիմի հաղթանակների մեջ: Նա այն մարդը չէ, ում մասին կգրեն սպորտային պարբերականներերը կամ հեռուստատեսությամբ տեսանյութերը կցուցադրեն, ո՛չ: Նա փոքր սև-կապույտ շրջանի Մարդ է, մեր ընտանիքի անդամը: Չնայած, որ Պաոլոն այդպես էլ չդարձավ մեծ համբավ ունեցող խաղացող և ոչ մի անգամ ազգային հավաքականի մարզաշապիկ չկրեց, բայց իր կյանքում նա ապրեց ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ:
Օռլանդոնին ծնվել է 1972թ-ի օգոստոսի 12-ին Իտալիայի Բոլցանո քաղաքում: Իր կարիերան սկսել է Ինտերի Պրիմավերայում, 19 տարեկանում հանդես է եկել առաջին թիմում: Սակայն չկարողանալով ամրապնդվել թիմում, նույնիես որպես երրորդ դարպասապահ, նրան վաճառեցին Սերիա C-ում հանդես եկող Մոնտովե ակումբ: Դրանցի հետո շատ տարիներ հանդես է եկել և Սերիա C-ի և Սերիա B-ի տարբեր ակումբներում:
Եվ ահա 2005-2006թ. մրցաշրջանում նա կրկին հայտնվեց Ինտերում, որտեղից հեռացել էր 14 տարի առաջ: Ինտեր տեղափոխվելուց հետո առաջին բանը, որ նա ասաց հետևյալն էր.
՛՛Սա ֆանտաստիկ է: Ես կրկին այն թիմում եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ խաղաղել է իմ կուռքը՝ Վալտեր Ձենգան: Տոլդո՞ն և Սեզա՞րը: Ես չեմ հավակնում, չեմ բողոքում և չեմ լալիս, դա իմը չէ: Ես միայն քրտնաջան կաշխատեմ, որպիսի միշտ պատրաստ լինեմ և անհրաժեշտ պահին կարողանամ օգնել իմ թիմին՛՛:
Այժմ Օռլանդոնին 39 տարեկան է, և հեռանում է թիմից... հեռանում է առանց Gazetta-ում կամ Cariero dello Sport-ում հոդվածների, բայց փոխարենը Curva Nord-ի երգերի ներքո, որ հազար անգամ ավելի թանկ է, չէ որ մենք գիտենք, որ հեռանում է իսկական Ինտերիստ, ով երբեք չի փորձել ինչ որ բան ապացուցել լրագրողներին, այլ պարզապես սիրել է իր թիմը:
՛՛Անչափ շնորհակալ եմ Ինտերի բոլոր երկրպագուներին! Դուք միշտ բարի եք եղել իմ նկատմամբ, իսկ ես միշտ պատասխանել եմ այդ բարությանը: Դա ապրում է իմ ներսում և կհեռանա ինձ հետ միասին՛՛ Պաոլո Օռլանդոնի
intermilano.ru
|
Դիտումներ: 881 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.2/18 |