Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Սկելոտտո ՛՛Կանեմ լավագույնը Ինտերի համար՛՛ (լուսանկարներ)
03:09
Սկելոտտո ՛՛Կանեմ լավագույնը Ինտերի համար՛՛ (լուսանկարներ)

Նա երազում էր այս իրադարձության մասին բավական երկար ժամանակ, և այսօր այն, վերջապես, իրականություն դարձավ: Էզեկիել Սկելոտտոն այսօր նույնպես հանդիպեց իր թիմակիցներին, անցկացրեց իր առաջին մազրումը և առաջին հարցազրույցը տվեց Inter Channel-ին: 23-ամյա կիսապաշտպանը պատրաստ է Ատալանտայի սև և կապույտ գույները փոխել Ինտերի սև և կապույտ գույներով.

՛՛Նախ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ատալանտայի բոլոր երկրպագուներին, քանի որ նրանք երկար տարիների ընթացքում շատ բարի էին իմ և իմ ընտանիքի նկատմամբ: Ես ցանկանում եմ հրաժեշտ տալ Ատալանտային, թիմին, մարզչին, բոլորին, ով հավատում էր ինձ: Բայց ես անչափ ուրախ եմ, որ տեխափոխվել եմ Ինտեր`աշխարհի ամենամեծ ակումբը: Ես հուսով եմ, որ կկարողանամ տալ լավագույնը այս թիմի համար: Ես հուզված եմ, որ այստեղ եմ և ինձ այստեղ գրկաբաց ընդունեցին: Ես արդեն ճանաչում եմ որոշ խաղացողների, քանի որ խաղացել եմ նրանց հետ, և իհարկե, ես արգենտինացի եմ և այստեղ շատ արգենտինացիներ կան: Ես ողջունում եմ Ինտերի բոլոր երկրպագուներին: Կտեսնվենք խաղադաշտում՛՛: 

Ներկայացնում ենք Սկելոտտոյի առաջին լուսանկարները, որպես Ինտերի խաղացող՝

   

   

   

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 844 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Adriano   (01.02.2013 15:21) [Материал]
gone norekneri kes@ sienayi dem xaxin xaxan

1 ashxen91   (01.02.2013 11:43) [Материал]
tesnenq vonc qez kdrsevores, te che lriv el tenac en asum, Silvestren el er asum laugh qez el bari galust, spasum enq arden xaxadashtum! ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz