Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23 » Sky. Ալվարես, Կամպանյերո, Կովաչիչ, Ռոլանդո ...
00:09
Sky. Ալվարես, Կամպանյերո, Կովաչիչ, Ռոլանդո ...

Sky-ի լրագրող Մատտեո Բարցագին կիսվել է իր հետևություններով Appiano Gentle այսօրվա այցելությունից հետո: Լրագրողը վստահ է, որ Ռիկարդո Ալվարեսը, ով միչ այժմ վերականգնվում է Ռոմայի դեմ խաղում ստացած վնասվածքից, կարող է վերադառնալ խաղադաշտ շաբաթ օրվա խաղին:

«Ալվարեսը ամբողջջությամբ վերակագնվել է և սկսել է մարզվել հիմնական խմբի հետ: Շատ հավանական է, որ նա Պալասիոյի հետ կլինի մեկնարկում շաբաթ օրվա խաղին: Սակայն, պետք չէ մոռանալ Մատեո Կովաչիչի մասին, ով ակնհայտ է, որ ֆիզիկապես ավելի լավ է պատրաստ Տորինոյի դեմ խաղում պարտադրված փոխարինման պատճառով: Մացցարին կգնահատի նրան` հաշվի առնելով երիտասարդ խորվատի որակները և խաղալու նրա մեծ ցանկությունը»:

Բացի այդ, Sky-ն անդրադառնում է Ինտերի պաշտպանությանը: Ռոլանդոն վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին: Մի փոքր այլ իրավիճակ է Կամպանյերոյի հետ: Այսօր նա պետք է անցներ բուժզննում, որպեսզի պարզվեր` որքան լուրջ է մկանների հետ կապված  խնդիրը: Մարզչական շտաբը լավատեսորեն է տրամադրված արգենտինացի պաշտպանի վերաբերյալ, ով շատ արագ դարձավ հիմնական կազմի շատ կարևոր խաղացող:

Աղբյուր` Sky
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 1041 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (24.10.2013 17:12) [Материал]
թայդերին պետքա թողել զամեն, սաղ հարցերը կլուծվի

1 tiko11   (24.10.2013 16:10) [Материал]
shat lav norutyuna Rikin kxaxa uremn. bayc Kovacicin vor zamen dni chi dzi eli.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz