Ի շնորհիվ, Ուեսլի Սնեյդերի դուբլի Ինտերը կարողացավ երեք միավոր վաստակել Ուդինեզեի հետ խաղում: "Հիանալի զգացմունք է` լինել նորից շատ կարևոր ակումբի համար" - ասում է հոլանդացին:
"Այս անգամ, ես որոշեցի վերադառնալ խաղադաշտ լիովին վնասվածքից ապաքինվելուց հետո: Գտնում եմ, որ ինձ հաջողվեց վերադառնալ իմ նախկին մարզավիճակին: Հաղթանակը Ուդինեզեի նկատմամբ` նոր լիցքեր է տալիս վերջի չորս խաղերի համար: Մենք գիտենք, որ հեշտ չի լինի գրավել երրորդ հորիզոնականը, բայց մենք կանենք ամեն ինչ հանուն այդ նպատակի" - ասել է Սնեյդերը: