«Ինտերի» հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ չնայած «ներաձուրիների» ելույթները վերջերս այնքան էլ տպավորիչ չեն, բայց ինքը գոհ է իր ցուցադրած խաղից:
«Եթե ես լավ հանդես չեմ գալիս, առաջինը ինքս եմ դա խոստովանում: Մեր վերջին պարտություններից հետո միգուցե տարօրինակ հնչի, բայց ես այս պահին հիանալի մարզավիճակում եմ: Այդուհանդերձ, դժվար է փայլել, երբ ամբողջ թիմը պայքարում է: Եթե մի փոքր բախտը ժպտար, վերջին երկու խաղում ես կարող էի 8 գոլային փոխանցում կատարել:
Ինչ վերաբերում է Եվրո-2012-ին, մենք դեռ երկար պետք է նախապատրաստվենք: Նույնիսկ այն տղաները, ովքեր բավականաչափ խաղաժամանակ չեն ստացել, լավ հնարավորություն ունեն իրենց արժեքն ապացուցելու համար: Թիմն ավելի կարևոր է, քան անհատները»,-եզրափակել է Սնեյդերը De Telegraaf-ի հետ զրույցում:
|
Դիտումներ: 783 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 3.6/17 |