«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ԱՄՆ-ում
բուժման կուրսեր անցնելուց հետո կրկին գտնվում է իր թիմի տրամադրության
տակ։ Հաղորդում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր հոլանդացի ֆուտբոլիստն անհատական ծրագրով թեթև մարզում է սկսել։ Սնեյդերի՝ շարք վերադառնալու հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Սնեյդերը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբերին։