Մոտ օրերս Ուեսլի Սնեյդերը պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպիսի հատուկ վերականգնողական թերապիա ստանա, ազդրի վնասվածքի ապաքինման համար: Fcinternew.it-ին տված հարցազրույցում Ուեսլին մեկնաբանել է իր ուղևորությունը. ''Ես մեկ շաբաթ կանցկացնեմ Նահանգներում: Կարծում եմ, որ ապաքինումը չորս շաբաթ կտևի, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ ավելի քիչ ժամանակ անհրաժեշտ կլինի'': Սնեյդերը ստիպված կլինի բաց թողնել նաև իր ազգային հավաքականի երկու հանդիպումները 2014 թ. ԱԳ-ի որակավորման փուլի`Անդորրայի և Ռումինիայի դեմ, այդ ժամանակ նա կլինի Ամերիկայում: Նրա վերադարձը խաղադաշտ հավանաբար կլինի Ա Սերիայի Բոլոնիայի դեմ խաղում: fcinternews.it
|
Դիտումներ: 852 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |