Սնեյդրեր ՛՛Արժանի արդյունք էր, պետք է շարունակենք այս խաղը՛՛
Կամբիասսոյի խփած գոլը սկսվեց նրա անկյունային հարվածից, իսկ Պալասիոն երկրորդ գոլը խփեց նրա փոխանցումից. Ուեսլի Սնեյդերը մեծ ներդրում ունեցավ Վասլուի դեմ հաղթանակի համար:
՛՛Մենք այսօր շատ լավ խաղացինք և ինձ թվում է, որ 2-0 հաշիվը արժանի արդյունք է՛՛, - ասել է հոլանդացին խաղից հետո:
՛՛Միլանում Վասլույի հետ պատասխան խաղի ժամանակ պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք: Հայդուկի հետ խաղը լավ դաս էր: Ինչքան ենք կարոտել Կիվուի՞ն: Միշտ կարոտում ես նրա նման մարդուն, քանի որ նա բարձրակարգ խաղացող է՛՛: