Գլխավոր էջ » 2013 Մայիս 12 » Սպասվում են նոր ու հարազատ անուններ Ինտերի ղեկավարությունում
18:47 Սպասվում են նոր ու հարազատ անուններ Ինտերի ղեկավարությունում |
Ինտերի ղեկավարությունում այս մրցաշրջանից հետո, կարծես թե, լուրջ փոփոխություններ են սպասվում: Այսօր ամենաշատը քննարկվում է Լեոնարդոյի անունը, ով, տեղեկությունների համաձայն, պետք է Ինտերում գլխավոր տնօրենի պաշտոն զբաղեցնի: Որոշ աղբյուրների համաձայն, այս գործարքն արդեն ավարտված կարելի է համարել: Sky Sport-ի տեղեկություններով, Ինտերի ղեկավարությունում հնարավոր են նոր, սակայն մեզ շատ ծանոթ անուններ, ովքեր կաշխատեն Անդրեա Ստրամաչչիոնիի հետ: Բարձագիի խոսքերով, Ֆրանչեսկո Տոլդոն իրական շանսեր ունի զբաղեցնել այնպիսի պաշտոն Ինտերում, որը նման է Գաբրիել Օրիալիի կատարած աշխաանքին: Այսինքն, որպես տրանսֆերային խորհրդատու և Ստրամաչչիոնիին օգնական: Ներկայումս Տոլդոն աշխատում է Ինտեր Կամպուսում, որպես գլխավոր ներկայացուցիչ: Մեկ այլ, շատ ծանոթ անուններից է նաև Տոլդոյի նախկին թիմակից և այժմ նրա գործընկերը Ինտեր Կամպուսում` Լուիշ Ֆիգուն: Sky-ը կարծում է, որ Տոլդոն այդ պաշտոնում աշխատելու համար ամենամեծ շանսերն ունի, բայց շատ մոտ ապագայում մենք Ֆիգուին նույնպես կտեսնենք Ինտերի տնօրենների շարքում: Օրիալիի աշխատանքն Ինտերում տրանսֆերների և շուկայի ուսումնասիրությունն ու խորհրդատվությունն էր, և այս հաստիքն այսօր գրեթե ազատ է թիմում: Ստացվում է, որ եթե Տոլդոն նշանակվի այդ պաշտոնում, ապա նա կփոխարինի Բրանկային, Ստրամայի տրանսֆերային խորհրդատույի պաշտոնում, սակայն Բրանկայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կարող է մնալ անփոփոխ: Իսկ Tuttosport-ը հայտնում է մեկ այլ հարազատ անուն Ինտերի համար: Ըստ պարբերականի Յուրի Ջորկաեֆֆին մոտ ապագայում նույնպես կտեսնենք Ինտերի ղեկավար անձնակազմում: Այս պահին նա բնակվում է Նյու Յորքում, սակայն մշտական կապի մեջ է Մորատտիի հետ և համագործակցությունը միանգամայն իրական կարող է լինել: fcinternews.it - sempreinter.com
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|