"Ուդինեզեի" նկատմամբ տարած հաղթանակը Ստրամաչիոնիի համար "Ինտերի" առաջին արտագնա հաղթանակն էր, և այդ կապակցությամբ Sky Sport-ին տված հարցազրույցում Ներաձուրրիի մարզիչը նշել է.
"Սա շատ բարդ հաղթանակ էր, երբեք էլ հեշտ չէ խաղալ այստեղ` Ուդինեում, բայց Ինտերը շատ լավ ներկայացավ այսօր:
Մենք լավ աշխատում ենք, բայց ես կարող եմ խոսել միայն իմ փոխարեն: Ես շատ նյարդայնացած էի երեկվա մամլո-ասուլիսի ժամանակ, քանի որ լսում էի այնպիսի հարցեր և կարծիքներ, որոնք իրոք շատ նյարդայնացնող էին, և ես կարծում եմ, որ այսօր տղաները պատասխանեցին նրանց, հատկապես նրանք, ովքեր առավել շատ էին քննադատվում` Սնեյդերը, Ալվարեսը, Կամիասսոն և Ռանոկկիան: Ես միայն կարող եմ խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում թիմում իմ գլխավորությամբ, այլ ոչ թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ: Կարող եմ ասել, որ Սնեյդերն արեց ամեն ինչ հնարավորիս շուտ վերադառնալու համար և այսօր նա տակտիկայի հիմնական օղակն էր, խաղալով հարձակվողների թիկունքում` նա լուրջ խնդիրներ ստեղծեց "Ուդինեզեի" համար: Ճիշտ է, մենք պատասխանատվություն ենք կրում մեր պարտությունների համար, բայց մենք դեռևս պայքարում ենք և արժանի ենք հարգանքի":
"Շատ կարևոր է փորձել և լավ որակներ ցույց տալ խաղադաշտում: Մենք փորձեցինք Ֆլորեցիայում, բայց ինչ-որ բան չստացվեց: Այսօրվա հաղթանակը տղաներինն է, որովհետև ես կարող եմ աշխատել և ցույց տալ, թե ինչպես պետք է ճիշտ մոտենալ խաղին, բայց դա ոչ մի արդյունք չի տա , եթե նրանք չօգնեն ինձ":
"Այսօր Ինտերը լռեց և մեր ֆուտբոլը խոսեց մեր փոխարեն: Իսկ վաղվանից սկսած մենք կմտածենք միայն "Չեզենայի" հետ խաղի մասին",- ասել է Անդրեա Ստրամաչչիոնին:
|
Դիտումներ: 867 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/19 |