00:02 Դեյան Ստանկովիչ. ''Երկրպագուների ընդունելությունն աննկարագրելի էր'' |
Դեյան Ստանկովիչը հարցազրույց է տվել Inter Channel-ին երեկվա հանդիպումից հետո, որտեղ և երկրպագուները, և ակումբը նրա համար հատուկ ընդունելություն էին կազմակերպել.
«Հիանալի էր՝ վերադառնալ այստեղ, Ջուզեպպե Մեացցա, լսել Կուռվայի երգերը մարզման ժամանակ, և մրցանակ ստանալ Inter Forever-ի կողմից՝ Ֆրանչեսկոյի ձեռով (Տոլդոյի): Ես ակնկալում էի այսպիսի ընդունելություն և երկրպագուների նվիրվածություն: Ես այստեղ անցկացրել եմ 10 տարի՝ անցնելով հաղթանակների և պարտությունների միջով, և հուսով եմ, որ իմ նախկին խաղընկերներից բոլոր նման ջերմ ընդունելության կարժանանան, եթե մի օր վերադառնան այստեղ: Խաղի մասի՞ն: Այս 90 րոպեների ընթացքում մենք հակառակորդներ էինք, բայց ոչ-ոք չի կարող փոխել պատմությունը, կամ էլ ջնջել այն կապվածությունը, որը ես զգում եմ այս գույների նկատմամբ: Ուրախացա արդյո՞ք երկու գոլերի համար: Ես հանգիստ նստած էի՝ հարգելով իմ նախկին թիմին և իմ ներկա թիմին: Առաջին խաղակեսում մենք դժվարությամբ դիմագրավեցինք Ինտերի ճնշումներին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ մենք խփեցինք երկրորդ գոլը: Դա թարմն օդի պես մի բան էր: Ինձ դուր է գալիս իմ նոր դերը, և ես փորձում եմ իմ փորձը փոխանցել այն խաղացողներին, որոնք խաղադաշտում են»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com