Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Ստրամա ՛՛Չեմ պատկերացնում հաջորդ մրցաշրջանն առանց Միլիտոյի՛՛
03:27
Ստրամա ՛՛Չեմ պատկերացնում հաջորդ մրցաշրջանն առանց Միլիտոյի՛՛

Ֆիորենտինայի դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ինտերի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին հստակ և միանշանակ հայտարարեց Դիեգո Միլիտոյի ապագայի և թիմի համար կարևորության մասին` ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան մոտ է Ներաձուրրիի ողջ ընտանիքը արգենտինացու  հետ:

՛՛Ես շատ երկար խոսել եմ Դիեգոյի հետ, ես զանգահարեցի նրան ուշ երեկոյան խաղից հետո, և մենք երկար զրույց ունեցանք: Մենք բոլորս ոչ միայն նրա կողքին ենք, այլևս սպասում ենք նրա վերադարձին: Ես չեմ կարող պատկերացնել հաջորդ մրցաշրջանի Ինտերը առանց նրա: Ես գիտեմ, թե այստեղ բոլորը որքան են հոգ տանում նրա մասին, և ինչպես են մարդիկ համախմբված սպասում նրան: Նա այսօր վիրահատության կենթարկվի, նա մեր մտքերում է: Նա Ինտերի ապագայի հիմանական մասն է, իմ ապագա Ինտերի և ցանկացածի ապագայի Ինտերի'':

Իհարկե, այսօր ամենակարևոր թեման Միլիտոն էր, սակայն Ինտերը կարևոր հանդիպում ունի անցկացնելու: Մարզիչը խոսեց նաև մրցակցի մասին.

՛՛Ես վստահորեն կարող եմ ասել, որ ''Ֆրանկի՛'' մարզադաշտը այս մրցաշրջանի ամենաբարդ խաղադաշտն է: Մեծ ակումբներից ոչ ոք չկարողացավ հաղթել այնտեղ: Վաղն իսկապես վեց-միավորանոց հանդիպում է, մեր և Ֆիորենտինայի միջև ընդհամենը 4 միավորի տարբերություն է: Շատ բարդ հանդիպում է սպասվում՛՛:

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 847 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adriano   (17.02.2013 14:40) [Материал]
Militoi xatr cxelu et manushakneri bmbulenr@ qamunenq talu

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz