Գլխավոր էջ » 2013 Փետրվար 11 » Ստրամա ''Մենք խաղացինք ինչպես Ինտերը''
18:06 Ստրամա ''Մենք խաղացինք ինչպես Ինտերը'' |
Անդրեա Ստրամաչչիոնին ուրախ էր` տեսնելով փոփոխությունները Կիևոյի դեմ խաղում, նա հաղթանակի մեջ տեսում է ավելին, քան պարզապես տակտիկական փոփոխությունը. ''Առաջին խաղակեսում մենք այնքան կենտրոնացած չէինք, որքան պետք է, և Կիևոն մեզ անակնկալի բերեց մի քանի դրվագներում: Ընդմիջումից հետո մենք ավելի զգույշ էինք խաղում և թույլ չէինք տալիս մրցակցին քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, որ այսօր մենք տեսանք ազդանշան այն բանի, որ այս թիմը դեռ ողջ է և զայրացած`դժվարին ժամանակաշրջանից հետո'', - ասել է մարզիչը: ''Սա դրական ելույթ էր, բազմաթիվ հնարավորություններ էինք ստեղծում առջևի գծում և քիչ բացեր էինք թողնում պաշտպանությունում: Մեր երեք հարձակվողները մեզ հիանալի կերպով առաջ էին մղում, բայց այսօր նրանք նաև հիանալի էին հետ քաշվում և օգնում պաշտպանությանը, քանի որ նրանք գիտեն, որ առանց նրանց աջակցության մենք չենք կարող օգտագործել 4-3-3-ը'': ''Ես ցանկանում էի Էստեբան Կամբիասսոյին ազատ դիրքում թողնել, որպիսի նա կարողանա աջից առաջ շարժվել, այն դեպքում, երբ Վալտեր Գարգանոն պետք է պահեր եզրերի հավասարակշռությունը, որտեղ Անտոնիո Կասսանոն և Յուտո Նագատոմոն պետք է խաղային ավելի ագրեսիվ ոճով'': ''Ընդհանուր առմամբ, մենք խաղացինք ինչպես Ինտերը այս երեկո: Մենք միշտ գնում ենք հաղթանակի հետևից և գիտենք, որ մեզ համար ոչինչ լավ չէ, բացի հաղթանակից: Ես գոհ եմ, այսօր բոլորը հետևեցին իմ ցուցումներին և մենք տեսանք հիանալի արդյունավետություն'': Ստրամաչչիոնին հայտնեց նաև իր ուրախությունը Դեյան Ստանկովիչի խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ. ''Ստանկովիչն ինձ համար ավելին է, քան պարզապես խաղացողը: Նա մարտիկ է և իսկական տղամարդ, ով տալիս է ամեն ինչ այս մարզաշապիկի համար'': fedenerazzurra.com |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |