Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Ստրամա ՛՛Մեր երկրպագուները լեկցիաների կարիք չունեն՛՛
02:42
Ստրամա ՛՛Մեր երկրպագուները լեկցիաների կարիք չունեն՛՛

՛՛Ինտերի երկրպագուները կարիք չունեն, որ ինչ որ մեկը նրանց լեկցիաներ կարդա, այդ թվում և ես՛՛, -  այսպես է պատասխանել Անդրեա Ստրամաչչիոնին լրագորղներին, դերբիից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ինչպե՞ս նրանք կարձագանքեն՝ տեսնելով Մարիո Բալետելլիին խաղադաշտում.

՛՛Մարդիք այնքան շատ են խոսում այդ մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, և այն ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է: Ինտերիստները կարիք չունեն, որ ես իրենց ասեմ ինչ որ բան այս թեմայի վերաբերյալ: Ես գիտեմ միայն, որ մեր երկրպագուները կարևոր դեր են խաղում մեզ համար: Նրանք հիանալի են այս մրցաշրջանի ընթացքում, նայեք միայն թվերին՝ մինչ այս մենք ունենք Իտալիայում տոմսերի և աբոնեմենտների ամենաբարձր վաճառքը: Երկրպագուները միշտ մեր կողքին են, նրանք երբեք մեզանից երես չեն թեքում, և դա մեզ առաջ է մղում: Ես համոզված եմ, որ նրանք դա կանեն նաև վաղը՝ առաջինից մինչ վերջին րոպեն: Խաղացողները նույնպես համոզված են, որ նրանք կլինեն մեր 12-րդ խաղացողը և ձեռք կմեկնեն մեզ: Այս շաբաթվա ընթացքում երբեմն, թվում էր, թե մենք ներգրավված ենք  ցածրագույն առաջնությունում, այն ժամանակ, երբ Միլանը պայքարում է Չեմպիոնների Լիգայի համար... Երբեմն մարդիկ թիմի շուրջ բացասական մթնոլորտ են ստեղծում, բայց մեր երկրպագուների հետ միասին մենք կարող ենք պայքարել դրա դեմ՛՛, - պատասխանել է Ինտերի երիտասարդ մարզիչը:

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 837 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (24.02.2013 03:56) [Материал]
erkrpaguner@ misht Interi koxqin en.. mnuma Inter@ patvov durs ga payqaric..chnayac amen depqum menq Interi heteq u klinenq @ndmisht dranova tarbervum iskakan Interist@ mnacac erkrpaguneric

1 ashxen91   (24.02.2013 02:45) [Материал]
hamadzayn em, texic helac lragroxy gruma, te inch ani u inch chani Curva Nordy 71

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz