Գլխավոր էջ » 2013 Փետրվար 22 » Ստրամա ՛՛Միլանը լավ մարզավիճակո"ւմ է, իսկ մենք Ինտերն ենք!''
05:13 Ստրամա ՛՛Միլանը լավ մարզավիճակո"ւմ է, իսկ մենք Ինտերն ենք!'' |
Անդրեա Ստրամաչչիոնին խոսել է լրագրողների հետ այսօրվա 3 - 0 հաղթանակից հետո, ինչը թույլ տվեց թիմին դուրս գալ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ: ՛՛Հարվածներից և գոլերից բացի, իմ թիմը լավ պատասխան ցույց տվեց`կրկին հաղթելով դրսում, որը մենք վերջին խաղերում չէինք կարողանում անել: Դրական ազդեցությո՞ւն: Եկեք ասենք, որ մենք այսօր զայրացած էինք Ֆիորենտինայից կրած պարտությունից հետո: Մենք գիտենք, որ Ֆլորենցիայում իրական մենք չէինք՛՛: ՛՛Բացասական կողմով, մենք կորցրեցինք Ռանոկկիային, նա վնասվածք ստացավ: Ես դեռ չգիտեմ որևէ նորություն նրա վիճակի մասին, բայց սա այն էր, առանց որի էլ մենք կարող էին անցնել, ուստի կարող ենք ասել միայն, որ բավական անհաջող ստացվեց մեզ համար՛՛: Այնուհետև մարզիչը խոսեց Տոտենհեմի հետ առաջիկա հանդիպումների մասին. ՛՛Նրանք լավ թիմ ունեն, Չեմպիոնների Լիգայից են եկել, բայց մենք Ինտերն ենք և ցույց կտանք, թե ինչպիսինն ենք մենք՛՛: Ինտերի մարզչին հարցրեցին նաև կիրակնօրյա մեծ հանդիպման`միլանյան դերբիի մասին. ՛՛Սա դերբի է, մենք գիտենք, որ այս պահին Միլանը հիանալի մարզավիճակում է, բայց մենք պետք է մրցակցենք և մենք կանենք դա: Նրանք լավ մարզավիճակում ենք, իսկ մենք Ինտերն ենք! Մենք այս մասին կրկին կխոսենք կիրակի օրը: Ֆլորենցիայում կրած պարտությունը շատ վատ գիշեր էր մեզ համար, բայց այժմ մենք գնում ենք դեպի դերբի՝ գլուխներս բարձր պահած՛՛: Այնուհետև, Mediaset Premium-ին տված հարցազրույցում Ստրաման ասել է. ՛՛Մենք չենք հաղթել արտագնա յոթ կամ ութ խաղերում: Ցավալի է, որ մենք ավելի շատ խաղացողներ ենք կարցնում այս շաբաթվա ընթացքում: Ես սպասում եմ Ռանոկկիայից տեղեկությունների, այս պահին նրան հետազոտում են: Հուսոեվ եմ, որ լուրջ բան չի լինի: Նա մեզ համար ևս մեկ մեծ կորուստ կլինի՛՛: Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |