Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 15 » Ստրամաչչիոնի."Ես եկել եմ անհայտությունից"
20:17 Ստրամաչչիոնի."Ես եկել եմ անհայտությունից" |
Միլանյան Ինտերի ներկայիս 36 - ամյա գլխավոր մարզիչը, այնպես, ինչպես Ինտերի նախկին երկու մարզիչներ Ժոզե Մոուրինիոն և Արրիգո Սակկին, երբեք չի խաղացել բարձր մակարդակի ֆուտբոլ: Բայց չնայած դրան, բավական երիտասարդ տարիքում հայտնվեց այնպիսի մեծ ակումբի ղեկին, ինչպիսին Ինտերն է: Sette - ին տված հարցազրույցում Անդրեա Ստրամաչչիոնին պատմեց իր ապրումների մասին, ֆուտբոլիստի կարիերան վաղաժամ ավարտելու հետ կապված: "Դա իմ կյանքի ամենատխուր պահերից մեկն էր: Ես վնասվածք ստացա, և ստիպված էի թողնել պրոֆեսսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Բոլոր երազանքներս, պլաններս փլուզվեցին մի ակնթարթում: Մեջս մեծ ցանկություն կար խաղալու Ա Սերայում, սակայն Ճակատագիրս այլ կերպ դասավորվեց: Նույինսկ հիմա գնդակին մի քանի հարված հասցնելուց հետո ծունկս սկսում է ցավել:" "Բնականաբար ես շատ էի ընկճվել, մոտս դեպրեսիա էր սկսվել, և քաշս ավելացավ մոտ 15 կգ - ով: Այդ իրավիճակից դուրս գալու հարցում ինձ շատ օգնեցին հարազատներս ու իմ ուսումը:" "Ես կցանկանայի ոգեպնդել նրանց, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում և ասել, որ նույնիսկ չլինելով հայտնի ֆուտբոլիստ, դուք կարող եք դառնալ մեծ ակումբի կարևոր մասնիկը: Երբ ես լսում եմ. "Դուք արեցիք այդ, հայտնվելով անհայտությունից" - դա ինձ համար ամենամեծ հաճոյախոսությունն է:" Այնուհետև Ներաձձուրիների մարզչին խնդրեցին մի քանի խոսք ասել ակումբի ավագ Խավիեր Զանետտիի և հարձակվող Անտոնիո Կասսանոյի մասին. "Զանետտին առանձնահատուկ անձնավորություն է, և այն ինչ նա անում է, դուրս է մարդկային հասկացողությունից: Նա առաջինն է գալիս մարզումներին և գնում է վերջինը: Երևի հենց դա նրա խաղի՝ բարձր մակարդակի վրա գտնվելու գաղտնիքը: Այնպիսի տպավորություն է, թե ամեն խաղը Ինտերի կազմում առաջինն ու վերջինն է նրա համար: "Կասսա՞նոն: Մենք նրա հետ նույն լեզվով ենք խոսում, և հարգում ենք իրար:" Intermilano.ru |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |