Անդրեա Ստրամաչչիոնին գոհ է "Չեզենայի" հետ խաղի արդյունքից և խաղից հետո նշել է.
"Այսօրվա խաղը ամենադժվարներից էր, քանի որ այն կարող էր մեզ բարձրացնել մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղի համար պայքարում: Եվ մենք հաճախ չենք օգտվում մեզ տրված հնարավորությունից":
"Ես չեմ կարծում, որ մենք նպատակային արեցինք դա: Կարծում եմ, որ մենք տեսանք լավագույն "Ինտերին" առաջին խաղակեսում: Ես համոզված եմ, որ հաշվեցի առնվազն 14 հարված, իսկ հետո "Չեզենան" գտավ լավագույն պահը առաջ անցնելու համար: Մենք դժվար խաղ անցկացրեցինք և ես պետք է շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին, նրանք այսօր մեծ աջակցություն ցույց տվեցին մեզ... շնորհակալ եմ բոլորին":
"Մենք իսկապես բարելավում ենք գնդակի տեղաշարժը: Մենք լավ խաղացինք Ուդինեում, և այսօր շարունակեցինք նույն ոգով, շնորհակալություն իմ խաղացողներին: Ես շատ ուրախ եմ այն փաստի համար, որ տղաները լավ վերարտադրում են այն, ինչի վրա մենք աշխատում ենք շաբաթվա ընթացքում: Եվ ևս մեկ փաստ, որ ինձ շատ դուր է գալիս, դա ցուցաբերած բնավորությունն ու կամային խաղն է, հերթական անգամ հաշվի մեջ հետ լինելով մենք կարողացանք վերականգնել խաղը: Այսօր ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Կամբիասսոյի բարձր արդյունավետությունը, ով արեց ամեն ինչ այն դիրքում, որտեղ սովորաբար Ստանկովիչն է: Այնուամենայնիվ, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք գնդակներ բաց չթողնելու վրա":
Խաղից առաջ Մասսիմո Մորատտին հայտարարել է, որ կողմ է Անդրեա Ստրամաչչիոնիի հետ մյուս տարվա համար պայմանագիր կնքելուն.
"Մենք պետք է համաձայնության գանք պայմանագիր ստորագրելու համար... /ժպտում է/: Իմ 12 գործակալները բանակցություններ են վարում: Եթե այդ ինֆորմացիան հաստատվի, արդյոք ես կպահանջեմ որ ձեռք բերեն Սարատեին: Կարծում եմ, որ սա այն վայրը չէ, որտեղ կարելի է խոսել այդ մասին: Եկեք այժմ մտածենք Պարմայի խաղի մասին", - ավարտել է մարզիչը:
inter.it
|
Դիտումներ: 759 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.3/12 |