Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Ստրամաչչիոնի ՛՛Կպայքարենք մինչև վերջին սուլիչը՛՛
15:59
Ստրամաչչիոնի ՛՛Կպայքարենք մինչև վերջին սուլիչը՛՛

Ներկայացնում ենք Անդրեա Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ինտեր - Սիենա խաղից առաջ:

Ինտերը հինգ տնային խաղ է անցկացրել, բայց դեռ սպասում է իր առաջին տնային հաղթանակին, և խաղից առաջ կայացած մամլո - ասուլիսի ժամանակ հնչած հարցերը, բնականաբար, այդ մասին էին.

Թիմի ամենադրական կողմերից մեկը՝ թիմի բնավորությունն է: Սիենայի դեմ խաղում այն որոշի՞չ կլինի.

՛՛Պետք է հիմք լինի, և ես կարծում եմ, որ դա ամբողջ թիմը կլինի: Այն ժամանակվանից, ինչ ես մարզում եմ Ինտերը, միակ խաղը, որ մենք չփոխեցինք արդյունքը, դա Ռոմայի հետ խաղն էր: հինգշաբթի մենք պատասխանեցինք ստեղծված իրավիճակին, և դա կարևոր է, քանի որ մենք պարտություն չէինք վաստակել՛՛:

Ինտերը մո՞տ է հավասարակշիռ խաղ ցուցադրելուն.

՛՛Այժմ մենք կենտրոնացած ենք միայն Սիենայի դեմ խաղի վրա, որը մենք պետք է հաղթենք և վերջ դնենք նոր խոտածածկի  այսպես կոչված ՛՛անեծքին՛՛, որը իմ կարծիքով, ավելի շատ կապ ունի վիճակագրության, քան մեր խաղի հետ: Բայց կրկնում եմ, որ մենք պետք է խոսենք խաղադաշտում և փոխենք բացասական արդյունքների հետ կապված այս իրադրությունը՛՛:

Ի՞նչ կասեք նոր մրցաշրջանի Կասսանոյի մասին.

՛՛Կասսանոն աճում է ֆիզիկական տեսանկյունից և ցուցադրած արդյունքներով: Նրա փոխարինումը անցած խաղին միայն տակտիկական պատճառներով էր, բայց նա հիանալի խաղ անցկացրեց՛՛:

Որքանո՞վ է կարևոր Կիվուի վերադարձը: Արդյո՞ք Ալվարեսը մեկնարկային կազմում կլինի.

՛՛Կիվուն շատ կարևոր է, նրա վերադարձն ինձ թույլ կտա անել այն, ինչ ես առաջ չէի կարողանում անել: Այժմ, երբ իմ տրամադրության տակ են բոլոր հինգ կենտրոնական պաշտպանները, մենք խաղադաշտում կարող ենք միանգամայն այլ տակտիկայով խաղալ: Իսկ Ալվարեսի համար ես կարող եմ ասել, որ նա հիանալի արդյունավետություն ցույց տվեց Միլիտոյի և Սնեյդերի հետ խաղալով: Նա կարևոր խաղացող է մեզ համար՛՛:

Ի՞նչ է պակասում այս թիմին.

՛՛Տորինոյի դեմ Ալվարեսի վերադարձով մենք ստացանք գրեթե նույնպիսի թիմ, ինչ անցած տարի էր: Աջից զգացվում է Մայկոնի բացակայությունը, բայց ես չեմ համեմեատում: Այժմ ունենք այնպիսի խաղացողներ ինչպիսին Կասսանոն և Պալասիոն է, այնպես որ մեզ պետք են նոր որոշումներ՛՛: 

Եկել է թիմի ամրությունը ստուգելու ժամանակը.

՛՛Դեռ ոչ: Մենք 9 խաղացողներ ենք փոխել, և ըստ իս, մեզ մոտ միանգամայն նորմալ փուլ է միասնական թիմի հավաքելու՛՛:

Իսկ ի՞նչ կասեք Ջոնատանի մասին: Մենք նրան կտեսնե՞նք խաղադաշտում.

՛՛Ես ամեն դեպքում նրան կփոխարինեյ, քանի որ մենք երրորդ կիսապաշտպանի կարիքն ունեինք: Նրա փոխարինումը կապված չէր 11 մետրանոցի հետ: Ես նրան շատ եմ վստահում, յեւրաքանչյուր մարդ իրավունք ունի սխալվելու: Շուտով դուք նրան կտեսնեք խաղադաշտում: Այս պահին նա դժգոհ է իր խաղից, նրա այս իրավիճակի վրա շատ ազդեց նաև նրա վնասվածքը՛՛:

Հնարավո՞ր է, որ մենք խաղաք երեք պաշտպանով.

՛՛Երեք պաշտպաններով տակտիկան օգտագործում են Իտալիայի առաջնության 20 թիմերից  11-ը: Կիվուի հետ միանգամայն հնարավոր է այդպիսի սխեմայի օգտագործումը՛՛:

Ի՞նչ կասեք Սիենայի մասին.

՛՛Սիենան կոշտ մրցակից է, հաշվի առնելով նրան բնավորությունը: Նրանք շատ լավ են պաշտպանվում, ինչպես նաև կարող են լավ գրոհներ կազմակերպել: Ինչպես արդեն նշեցի, մենք իսկապես շատ ենք ուզում հաղթել սեփական հարկի տակ: Ոչ միայն մեր երկրպագուներին ուրախացնելու համար, այլ նաև որպիսի պահպանենք մեր միավորները առաջատարների շարքում: Խաղն ավարտվում է, երբ մրցավարը սուլիչն է այն ազդարարում: Ինտերը պետք է խաղադաշտ դուրս գա և ողջ 90 րոպեն անի ամեն ինչ՝ 3 միավոր վաստակելու համար՛՛:

inter.it
Դիտումներ: 882 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Hako   (24.09.2012 00:09) [Материал]
ura ashqners tenar, anter@ menak mi xaxakes xaxaciq en el kisat-prat

4 Adriano   (23.09.2012 20:02) [Материал]
vapshe Militon prcela hangela merela voncor shtrafnoyum ira tex puchik caxox papi @lni

3 tiko11   (23.09.2012 19:59) [Материал]
ha lav payqarecinq enel nichya chdzqing . amotela

2 Hako   (23.09.2012 16:25) [Материал]
shaat karevora 3 miavor@ ampayman petqa haxtel Sienayin,, Sienan haxtanak chuni 2 vochvoqi 1 partutyun, husov enq vor es or Inter@ nenc kani vor voch voqineri u partutyunneri hashiv@ khavasarvi.. 130

1 ashxen91   (23.09.2012 16:03) [Материал]
amen inch petqa aneq haxtelu hamar, spasum enq, verjapes petqa haxtenq Meazzajum 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz