"Պարմայից" կրած պարտությունից հետո Անդրեա Ստրամաչչիոնին Sky Sport Italia-ի հետ զրույցում նշել է.
"Ես կցանկանայի խոսել Ինտերի համար 3 րոպեանոց մթագնման մասին, քան առանձին սխալների: Այդ 3 րոպեն շատ թանկ նստեցին մեզ վրա, բայց դրանք չեն կարող վերափոխել այն լավ պահերը, որ մենք ստեղծել ենք: Նույնիսկ երբ մենք պարտվում էինք, կարողացանք երեք լավ հնարավորություն ստեղծել: Մենք շատ զայրացած ենք ինքներս մեզ վրա, քանի որ մենք լավ խաղացինք առաջին կեսում, բայց, ինչպես նշեցի, չեմ ցանկանում խոսել անհատական սխալների մասին, կարող ենք խոսել միայն թիմային սխալների մասին: Պետք է արժանին մատուցել նաև "Պարմային":
Ինչպե՞ս եք պատրաստվելու Դերբիին այս պարտությունից հետո.
"Ցավոք, դու պետք է պատրաստվես չխնայելով ուժերդ` կորցրածը ետ բերելու անհագ ցանկությամբ, և ես տեսնում եմ այդ ցանկությունը իմ խաղացողների աչքերում խաղից հետո: Բայց կրկնում եմ, որ չեմ կարծում, թե 3 րոպեն կարող են կործանել արդյունավետությունը ընդհանուր առմամբ: Սա պարզապես ֆուտբոլ է..."
Իսկ ավելի ուշ, Inter Channel-ի Ռոբերտո Սկարպինին հիշեց ևս մեկ պատմական փաստ, այն է, որ Ստրամաչչիոնին իր առաջին պարտությունը Ինտերի հետ կրեց այն դաշտում, որտեղ մասսիմո Մորատտին 1995թ-ին պարտվեց իր առաջին խաղը: Ինչին Ստրամաչչիոնին առանց երկմտելու պատասխանեց.
"Այո, բայց ես դեռևս զայրացած եմ ինձ վրա..."
|
Դիտումներ: 801 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.5/26 |