''Եկեք մոռանանք այս բոլոր խոսակցությունները Սան Սիրոյի ՛՛անեծքի՛՛ մասին, կատարվածը դրա հետ ոչ մի կապ չունի:
Այսօրվա պարտությունը անհեթեթ էր, այս արդյունքը շատ ծանր է, բայց մենք չենք կարող կարցնել մեր հավատը: Պարտությունը չի կարող ջնջել այն ամբողջ աշխատանքը, որ տանում է այս թիմը, չէ որ այս թիմը շատ փոփոխությունների միջով է անցել՛՛ , - ասել է Ստրամաչչինոին խաղից հետո:
՛՛Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչը չաշխատեց: Մենք գիտենք, թե ինչն է մեզ խանգարում և աշխատում ենք դրա վրա: Մեզ հաջողվեց պահել մեր դարպասները առաջին կեսում, բայց երկրորդում արագ հակագրոհով պատժվեցինք, թեև մենք պաշտպանությունում 4 խաղացող ունեինք: Բայց Սիենան գտավ, թե ինչպես կարող է նրանց անցնել: Բացի այդ, իմ կոմպլիմենտները նրանց դարպասապահին՛՛:
՛՛Մենք չենք պատրաստվում ետ կանգնել պատասխանատվությունից այս իրավիճակի համար: Բայց ես համոզված եմ, որ այս պարտությունից մենք դուրս կքաշենք այն, թե ինչ մեզ չի հերիքում: Ես մեծ հավատ ունեմ այս թիմի նկատմամբ: Ես փորձում եմ դաշտում հարձակվողական ոճի ֆուտբոլ պահպանել՝ առջևում երեք խաղացողներով, բայց եկեք չմոռանանք նաև, որ մենք ունենք խաղացողներ, ովքեր պահում են թիմի գրոհները ետևում, ինչպես եզրային պաշտպանները, և այնպես է ստացվում, որ դրա համար մենք պատժվում ենք կենտրոնով: Կարծում եմ, որ Ինտերը կարող է խաղալ երեք հարձակվողական ոճի խաղացողներով: Այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է, որ մեր բոլոր խնդիրները ստեղծվում են այն ժամանակ, երբ հակառակորդը հակագրոհում է, դաշտի կենտրոնով: Թեև այսօրվա խաղում Սիենան մինչ առաջին գոլը վտանգավոր պահեր էր ստեղծում միայն անկյունայիններից: Եթե նույնիսկ Ինտերն այսօր հաղթեր, ես միևնույնն է այդ կարծիքին կլինեի: Մենք պետք է հշկենք այդ իրավիճակը: Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք դաշտի կենտրոնում: Այս նոր թիմում, որն այդքան պահեր է ստեղծում, մենք պետք է ճիշտ հավասարակշռություն գտնենք: Կարող է արդյոք երեք պաշտպանով տակտիկան լիեի այս իրավիճակի լուծո՞ւմը: Հնարավոր է: Տեսնենք՛՛:
Ինտերի մարզիչը մեկնաբանեց նաև այն սուլոցները, որով երկրպագուները ճանապարհեցին ներաձուրրիի խաղացողներին.
՛՛Մեզ սուլում էին միայն մարզադաշտի մի կողմից, այլ որ ամբողջ մարզադաշտը: Կուրվա Նորդը, օրինակ, մեզ շատ աջակցեց, և մինչև վերջ մեզ հետ էր: Այդ սուլոցներն իսկապես վիրավորական են, քանի որ մենք նոր ենք միայն սկսել նոր ծրագրի իրականացումը, և մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք՛՛:
Խաղից հետո նախագահ Մորատտին հանդիպեց խաղացողների հետ հանդերձարանում.
՛՛Ի՞նչ նա մեզ ասաց: Մենք իսկապես շատ էինք ճնշվել այս պարտությամբ, բայց անկասկած նախագահը մեր կողքին է՛՛:
inter.it
|
Դիտումներ: 856 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |