Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 4 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Յուվեի դեմ հաղթանակից հետո
05:40 Ստրամաչչիոնիի հարցազրույցը Յուվեի դեմ հաղթանակից հետո |
''Ես փորձում էի թիմին նախապատրաստել թիմին այնքան լավ, որքան կարող էի: Ես փոքր ինչ նյարդայնացած էի, որ Բեպպե Մարոտտան, հեգնական մեկնաբանություններ էր արել մինչ մեկնարկը: Հետաքրքիր է, արդյոք այժմ նա նույն կարծիքին է, նկատի ունեմ նրա ՛՛Ստրամաչչիոնիի հիմարությունը՛ արտահայտությունը՛՛, - սա Անդրեա Ստրամաչչիոնիի առաջին մեկնաբանությունն էր Յուվենտուսի դեմ կարևորագույն հաղթանակից հետո: ''Մենք քրտնաջան աշխատել ենք ամբողջ շաբաթ, մենք աշխատել էինք ամեն մի փոքր դետալի վրա: Մենք արժանիորեն հաղթեցինք, չնայած մի քանի որոշումների: Կարծում եմ, մենք ավելի շատ հարգանքի էինք արժանի: Մենք ջախջախեցինք Յուվեին, այն բանից հետո, երբ նրանք չէին պարտվել մի քանի խաղերում...՛՛: ՛՛Ինտերը վատ չսկսեց, չնայած նրանց գոլին, և աստիճանաբար սկսեց ավելի աճել: Ես առաջին անգամ էի տեսնում, որ Յուվենտուսը այդպես պայքարեր: Ես համոզված էի, որ մենք հետ կբերենք կորցրածը: Այսպիսի իրավիճակներում կարող ես տեսնել, թե ինչպիսինն է քո թիմը: Ինտերը բարձունքում էր: Արդյոք սա իմ կարիերայի լավագույն օ՞րն է: Կարիերայիս լավագույն օրն այն էր, երբ նախագահն ինձ ընտրեց որպես Ինտերի մարզիչ: Ես հպարտ եմ, որ Ինտերի մարզիչն եմ, և ես ուրախ եմ մեր երկրպագուների համար, ովքեր կարող են վայելել այս հաղթանակը՛՛: ՛՛Ես երեկ ասում էի, որ մենք գնում ենք հաղթանակի հետևից, սակայն ոչ ոք ինձ չէր հավատում՛՛: inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|