Ինտերի ղեկավարությունը պատրաստ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնիին առաջարկել 3 տարվա պայմանագիր:
Իտալական լրատվամիջոցների տվյալներով, 36-ամյա մասնագետը կստորագրի պայմանագիր մինչև 2015 թվականը ժամկետով: Ներաձուրրիի գլխավոր մարզչի տարեկան աշխատավարձը մրցաշրջանի համար կկզամի 450 հազար եվրո առանց հնարավոր պարգևատրումները հաշվի առնելու:
Որպես Ինտերի երիտասարդական հավաքականի գլղավոր մարզիչ Ստրամաչչիոնին տարեկան ստանում էր 150 հազար եվրո աշխատավարձ: