Եվս մեկ շաբաթ մարզումներից հետո Անդրեա Սրտամաչիոնին տվեց իր երկրորդ նախախաղային հարցազրույցը` "Կալյարի" - "Ինտեր" խաղից առաջ:
"Խաղին պատրաստվելու տեսանկյունից այն դժվարությունները, որոնց հանդիպեցինք գրեթե նույնն էին, ինչ անցած շաբաթ: Դրական պահ է այն, որ մենք ձևավորել ենք մեր աշխատելու փիլիսոփայությունը և ծրագիրը, այն մտքերով և գաղափարներով, որ ես պատկերացնում եմ առաջին իսկ օրվանից: Այն փաստը, որ մենք սկսեցինք հաղթանակով նույնպես դրական ազդեցություն ունի: Խաղացողները լավ էնտուզիազմ ցույց տվեցին, բայց մենք դեռ ամեն ինչ չենք արել: Վաղը մենք հնարավորություն կունենանք կրկնել այն լավ խաղը, որ ցույց տվեցինք առաջին խաղում: Ես հուսով եմ տեսնել աճ և առաջընթաց մեր խաղում: Ֆուտբոլում ապագան սկսվում է այսօր, բայց ոչ միայն ինձ պես այսպիսի իրավիճակում գտնվողի համար: Տղաները և ես չենք հետաքրքրվում ապագայով, դրա բուն իմաստով, մեզ համար ապագան վաղվա խաղն է: Ոչ ոք, այդ թվում և ես, չենք ակնկալում, որ թիմը կարող ենք փոխել նման կարճ ժամանակահատվածում, սակայն կիրակի օրը առաջին խաղակեսում Ինտերը շատ լավ խաղաց, և մենք այս շաբաթ աշխատում էին, որպիսի կարողանանք պահել հավասարակշռությունը և հետևողականությունը: Մենք կիմանանք թե որքանով ենք լավ աշխատել, երբ վաղը որք կդնենք խաղադաշտ", - ասել է Ստրամաչիոնին:
"Ես միայն ուրախ եմ, որ խաղացողներն ասում են, թե իրենք ոգևորությամբ էին լցված: Բայց այն ինչ ես արել եմ, դա խաղադաշտում փորձել եմ իրագործել այն, ինչը գիտեմ և լավ եմ կարողանում անել: Գաղտնիկը շատ պարզ է` աշխատել, աշխատել, աշխատել: Շատ աշխատանք և ավելի քիչ խոսակցություն":
Այն հարցին, թե կարող է արդյոք "Ինտերը" զբաղեցնել երրորդ հորիզոնականը, նա պատասխանեց.
"Մենք դեռ չենք մտածում մրցաշարային աղյուսակի մասին, այլ պատրաստվում ենք յուրաքանչյուր խաղին, կարծես այն լինի միակը և վերջինը":
|
Դիտումներ: 913 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/1 |