"Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին հայտարարել է, որ դեռևս չի կենտրոնանում Ա սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականը գրավելու մտքի վրա, այլ առաջնային է համարում շաբաթ օրը կայանալիք "Կալյարիի" հետ հանդիպումը:
"Այսօր ինձ չի մտահոգում մրցաշարային աղյուսակը, ես մտածում եմ միայն շաբաթ օրվա խաղի մասին: Մենք պետք է կենտրոնանանք "Կալյարիի" հետ խաղի վրա` թույլ չտալով, որ աղյուսակի դասավորվածությունը մեզ շեղի:
Ես միշտ աշխատում եմ` փորձելով հասնել կատարելության և դա նորմալ է, որովհետև ես մտածում եմ ապագայի մասին: Ֆուտբոլում իրերն արագ են փոփոխվում",- նշել է Ստրամաչիոնին` անդրադառնալով նաև ակումբի նախագահ Մասիմո Մորատիի այն հայտարարությանը, թե 36-ամյա մարզիչը վերադարձրեց թիմի էնտուզիազմը:
"Ես չգիտեմ, թե նախկինում ինչպես է եղել: Ես ոչ մի գաղտնիք չունեմ: Ամբողջ շաբաթվա ընթացքում ես փորձել եմ օգտագործել այն ամենը, ինչ գիտեմ, և մեզ միայն մնում է քրտնաջան աշխատել ու մտածել փաստերի մասին:
Ինչ վերաբերում է "Կալյարիին", նրանք կազմակերպված ու ամուր թիմ են` շատ վտանգավոր հարձակման գծով: Արդյունքներն արդեն ամեն ինչի մասին խոսում են, կարծում եմ` նրանց համար լավ ժամանակ է",-մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
|
Դիտումներ: 866 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/11 |