«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին գոհ է Ա սերիայի խաղացանկից, սակայն նշել է, որ այժմ կենտրոնացած է միայն Եվրոպա լիգայի վրա:
«Մեկնարկը հետաքրքիր կլինի: Մենք երկու արտագնա հանդիպում կանցկացնենք
մարզադաշտերում, որոնք լեփ-լեցուն կլինեն այդ թիմերի՝ Ա սերիա վերադառնալու
շնորհիվ: Այդ խաղերի միջև Սան Սիրոյում կընդունենք «Ռոմային»:
Սակայն այժմ միայն մտածում ենք Եվրոպա լիգայի մասին: Ամեն դեպքում,
պատրաստ կլինենք նոր մրցաշրջանի մեկնարկին, որը խոստանում է շատ հետաքրքիր
լինել», – Ստրամաչոնիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Նշենք, որ Ա սերիայի խաղացանկով «Ինտերն» առաջին երեք տուրերում
կհանդիպի «Պեսկարայի», «Ռոմայի» և «Տորինոյի» հետ: Սակայն մինչև այդ
օգոստոսի 2-ին և 9-ին «ներաձուրիները» քննություն կվերցնեն խորվաթական
«Հայդուկից» Եվրոպա լիգայի խաղարկության շրջանակներում: sportarmenia.com
|
Դիտումներ: 851 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 2.8/25 |