Ինչպես տեղեկացնում է Mediaset-ը, Ինտերի նոր սեփականատեր` ինդոնեզացի գործարարը ամեն գնով կփորձի ուժեղացնել հարձակման գիծը: Թոհիրը մտադիր է ձեռք բերել Էզեկիել Լավեցցիին:
Արգենտինացին ոչ վաղ անցյալում Ինտերի գլխավոր նպատակներից էր համարվում, բայց ֆուտբոլիստը որոշեց տեղափոխվել ՊՍԺ: Ինտերի նոր սեփականատեր Էրիկ Թոհիրը հիացած է արգենտինացի հարձակվողի խաղով: Գինը, որը կարող է համոզել ֆրանսիական ակումբին վաճառել ֆուտբոլիստին իհարկե ցածր չի լինի: Սակայն Թոհիրը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Լավեցցիին և հարավոր է համապատասխան առաջարկ անի ՊՍԺ-ին:
Ամեն ինչ տանում է նրան, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, Թոհիրը կփորձի Լավեցցիին բերել Միլան: