Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » Տիագո Մոտտա. «Պարզապես ակումբը փոխելու կարիք զգացի»
15:51
Տիագո Մոտտա. «Պարզապես ակումբը փոխելու կարիք զգացի»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտտան անդրադարձել է այն պատճառներին, որոնք իրեն ստիպել են հեռանալ Ինտերից և համալրել ֆրանսիական ակումբի շարքերը:

«Ինտերում կանոնավոր խաղում էի, սակայն հենց հիմա եկավ համապատասխան այն պահը, որպեսզի նոր մարտահրավեր ընդունեմ: Պարզապես ակումբը փոխելու կարիք զգացի:

ՊՍԺ տեղափոխվելու համար, լրացուցիչ խթան հանդիսացավ այդ ակումբում այն մարդկանց ներկայությունը, ինչպիսիք են Անչելոտտին ու Լեոնարդոն, որոնց շատ լավ գիտեի Ա Սերայում հանդես գալու տարիներից: Բացի այդ, լավ ծանոթ եմ նաև Ալեքսի, Մաքսվելի ու Սիրիգուի հետ: Նրանք ինձ կօգնեն, որպեսզի շուտ հարմարվեմ նոր թիմում: Ես և ՊՍԺ-ն նույն նպատակներն ունենք՝ մյուս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Հիմնական կազմում տեղ ունենալու համար, ինձ սպասվում է լուրջ մրցակցություն, սակայն կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի հասնեմ նպատակիս: Մինչև մրցաշրջանի ավարտը, իմ բոլոր մտքերը կապված են լինելու ՊՍԺ-ի հետ: Հույս ունեմ, որ հետո, Իտալիայի հավաքականի հետ, կմեկնեմ ԵՎՐՈ-2012-ին»,- ասել է Մոտտան:
Դիտումներ: 824 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz