Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 25 » Տոհիր. Ամեն ինչ ձևակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ
22:50
Տոհիր. Ամեն ինչ ձևակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ

Ջակարտայում լրագրողները կարողացել են մի քանի հարց ուղղել Էրիկ Տոհիրին.

«Բանակցությունները շարունակվում են ճիշտ ուղով, սակայն ամեն ինչ ձևակերպելու համար ժամանակ է պահանջվում: Թիմն արդեն ուժեղ է: Այն, ինչ կառուցել է Մորատին, անհավանական է: Ես եկել եմ դժվարին պահին, ես ցանկանում եմ Ինտերին տալ հնարավորություն աճելու»:

Տոհիրը նշել է նաև, որ Ինտերը բրենդ է հզոր պատմությամբ, ինչպես նաև ակումբ, որը մեծ արդյունքների է հասել: Նա հայտնել է, որ չի պատրաստվում օգտագործել Ինտերը Ինդոնեզիայից երիտասարդ խաղացողների տեղափոխելու համար:«Դա չի լինի իմ Ինտերում, երիտասարդ խաղացողները պետք է ցույց տան` ինչի են ընդունակ, և եթե ինչ-որ բան այնպես չգնա, Տոհիրին չմեղադրեք»,-հումորով նշել է Տոհիրը:

Սակայն, այս գործարքում առկա է տնտեսական կողմը.«Իհարկե, հակառակ դեպքում Տոհիրի անունը չէր հոլովվի այս բանակցություններում»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz