Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 21 » Տոհիր. Կմեծացնենք եկամուտը և կորոշենք մարզադաշտի հարցը
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
01:09 Տոհիր. Կմեծացնենք եկամուտը և կորոշենք մարզադաշտի հարցը |
Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը հյուրընկալվել է Tiki Taka ֆուտբոլային շոուին: Զրույցը սկսվել է ակումբի նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո ստացած տպավորությունները ներկայացնելով.«Դա շատ հաճելի պահ է, կարծես իրականացվեց մեծ երազանք, բայց, կարծում եմ, ես չպետք է տրվեմ էմոցիաներին, չէ որ, ըստ էության, ես ոչինչ չեմ արել: Ցանկանում եմ, որ Ինտերը տարեց տարի դառնա ավելի ուժեղ: Իհարկե, ես չեմ կարողանա անել այնքան, որքան Մորատտին վերջին 18 տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով, որպես նոր նախագահ, ես մտադիր եմ անցկացնել ռեֆորմներ, որոնք կհամադրվեն Մասսիմո Մորատտիի սկզբունքներով»: «Տրանսֆերնե՞ր. Այո, ինչպես բոլոր երկրպագուները, ես նույնպես կցանկանայի, որ Մեսսին խաղար Ինտերում: Այժմ մենք զբաղված ենք այն ֆուտբոլիստների որոնմամբ, որոնք կուժեղացնեն թիմը հունվարին: Մենք ստեղծում ենք համակարգ, որի ժամանակ սեփականատերերը, մենեջմենթը և մարզիչը կնստեն մեկ սեղանի շուրջ և կկազմեն ծրագիր ոչ միայն մեկ մրցաշրջանի համար, այլ առաջիկա 2-3 տարվա համար: 2016 թ.-ին Միլանում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և հիանալի կլիներ, եթե Ինտերը հաղթեր այդ մրցաշարում: Անկասկած, ժամանակ է պետք ամուր թիմ ստեղծելու համար, սակայն նրա հիմքերն արդեն դրված են, և աստիճանաբար մենք կհասնենք հաջողության: Առաջին 1-2 տարում մենեջմենթը պետք է շատ ջանք գործադրի, որպեսզի ավելացնի եկամտային մասը, և ես կարծում եմ, որ դրանում մեզ կօգնի արտաքին շուկան: Դրանից հետո մենք որոշում կկայացնենք` շարունակել խաղալ Սան-Սիրոյում, թե կառուցել սեփական մարզադաշտը»: «Կալչոպոլի կամ «թղթի վրա» Սկուդետտո՞. Ես հանդիպել եմ Անդրեա Անյելիի հետ մի քանի տարի առաջ, բայց երբեք չեմ լսել խոսակցություններ «թղթի վրա եղած» Սկուդետտոյի մասին: Ամեն դեպքում ինչ եղել է, անել է: Ինձ համար առավել կարևոր է այնպես անել, որ Ա սերիան նորից դառնա լավագույնը, և այսօր` այլ ակումբների սեփականատերերի հետ հանդիպմանը, ես առաջարկեցի նրանց միավորել մեր ջանքերը»: «Ճի՞շտ է, որ իմ որդին Յուվենտուսի երկրպագու է. Այո, որդիներիցս մեկը աջակցում է այդ թիմին, սակայն, կարծում եմ, մի քանի ամսից նա կդառնա Ինտերի երկրպագու»: «Մոուրինյո՞. Հզոր մարզիչ, լավագույններից մեկը»: «Ես այցելեցի մարզումների համալիր` լեգենդար վայր: Շատ հիանալի խաղացողներ ծնվել են այնտեղ: Այդտեղ դուք կարող եք հանդիպել Ա սերիայի ամենահայտնի նախագահներից մեկին` Մորատտիին, և առաջնության լեգենդ` Զանետտիին: Ես կցանկանայի թիմում տեսնել շատ երիտասարդների: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մարզիչ Մացցարիին, նա կարողնում է հաջողության հասնել, նրա հետ համագործակցությունը լինելու է երկարաժամկետ»: «Որքա՞ն թեյավճար թողեցի Solo Inter-ում. Ես ցանկանում էի գնել ինչ-որ բան երեխաներից համար, հատկապես նրա, որը հավանում է Յուվենտուսին: Հույս ունեմ, երբ վերադառնամ տուն, նա կդառնա Ինտերիստ: Ակումբը պատկանում է երկրպագուներին, և ես ցանկանում եմ մեծացնել ակումբի եկամուտը, այդ իսկ պատճառով եթե ինձ անհրաժեշտ լինի էլի ինչ-որ բան, ես կգնամ և կգնեմ դա Ինտերի խանութից»: «Ինչո՞ւ հենց Նիկոլա Վենտոլլա. Նա ամենավառ և երիտասարդ խաղացողներից մեկն էր Ինտերի կազմում, և եթե չլինեին վնասվածքները, նա շատ բաների կհասներ»: Աղբյուր` Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com