Չելսիի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հրաժարվել է հնարավոր տեղափոխությունից Ինտեր:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է ապացուցել իր կարողությունները լոնդոնյան ակումբում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ: Տորեսը հայտնել է ակումբին, որ չի պատրաստվում լքել ակումբը այս մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Ինտերը պատրաստվում էր վարձակալել իսպանացուն գալիք մրցաշրջանում: