21:55 Տորինո-Ինտեր խաղին ընդառաջ |
Թուրինյան Դերբիից հետո, Տորինոն վաղը սեփական հարկի տակ կընդունի Ինտերին: Թուրինցիները մինչ այս սեփական հարկի տակ դեռևս չեն պարտվել: Յուրաքանչյուր խաղում, բացառությամբ Միլանի, Տորինոն սեփական հարկի տակ կարողացել է խփել 2 և ավելի գնդակ: Ի տարբերություն Տորինոյի Ինտերը այս մրցաշրջանում բավականին քիչ է գոլեր խփում: Ինտերի ցուցանիշը միջինում մեկ խաղում 1 գոլն է: Սակայն Ինտերը նաև քիչ է բաց թողում, 11 խաղում 7 գնդակ, սա Ա սերիայում լավագույն ցուցանիշն է: Տորինոն ընդհակառակը հասցրել է բաց թողնել 17 գնդակ, որը Ա սերիայում վատագույն արդյունքերից մեկն է: Ա սերիայի շրջանակներում թիմերը հանդիպել են 146 անգամ: 64 հանդիպում ավարտվել է Ինտերի հաղթանակով, 35-ում հաջողությունը ուղեկցել է ցուլերին, իսկ 47 խաղում թիմերը ոչ ոքի են խաղացել: Այդ 146 խաղերում Ինտերը խփել է 210 գնդակ, բաց թողելով 146ը: Հիշեցնենք, որ վաղը խաղադաշտում կհանդիպեն Մաուրո Իկարդին ու Մաքսի Լոպեսը: Իտալիայում այս դիմակայությանը անվանում են derby della Wanda: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com