Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 8 » Տորինոն կորուստներով կմոտենա Ինտերի հետ խաղին
22:21
Տորինոն կորուստներով կմոտենա Ինտերի հետ խաղին

La Gazzetta Dello Sport-ը հաղորդում է, որ Տորինոյի գլխավոր մարզիչ Վենտուրան պատրաստվում է փոխել իր թիմի մարտավարությունը Ներաձձուրիի դեմ խաղում: Ցուլերը պատրաստվում են խաղալ ոչ թե իրենց համար սովորական 4-2-4, այլ նոր 3-4-3 տակտիկայով: Ովքեր դուրս կգան խաղադաշտ, պարզ կլինի հետագայում:

Ջամպիերոյի ընտրությունը, սակայն սահմանափակ է: Տորինոն չի կարող հույս դնել միանգամից մի քանի խաղացողների վրա: Վնասվածք ունեն Ռոդրիգեսը, Բովոն և Լառոնդոն, ինչպես նաև որակազրկված է Գլիկան: Այսպիսով, Ինտերի դեմ խաղում չեն կարող մասնակցել միանգամից 3 կենտրոնական պաշտպան: Դրա փոխարեն խաղադաշտ կվերադառնան Գացցին և Բարետտոն, որոնք բաց էին թողել Սամպդորիայի դեմ խաղը որակազրկման պատճառով:

Աղբյուր` La Gazzetta Dello Sport
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1015 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz