Ժուլիո Սեզարի գործակալ` Վիգորելին Լոնդոնում բանակցություններ է վարում Տոտենհեմի հետ: Ինչեպես հաղորդում է Sky-ը, Տոտենհեմը ներկայացրել է հասանելի ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կարող են մտնել գործարքի փոփոխության մեջ: Վեց ֆուտբոլիստներից մեկը, որն Տոտենհեմը ընտրել է դա` Ջովանի Դոս Սանտոսն է:
Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ` Ջովանի Դոս Սանտոսը չի կարող մասնակցել Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի եզրափակչին: Ինչպես հայտնել է հավաքականի մարզիչ` Լուիս Ֆերնանդո Տենան, ֆուտբոլիստը վնասվածք է ստացել կիսաեզրափակչի խաղում` Ճապոնիայի դեմ:
"Ցավոք Ջովանին վնասվածք է ստացել: Դեռ շուտ է ասել իչքանով է այն լուրջ, սկզբի համար նա պետք է անցնի մի քանի զննումներ" - հայտարարել է Մեքսիկայի հավաքականի մարզիչը:
Ջովանի Դոս Սանտոսը աչքի է ընկել երեք գոլով Օլիմպիական խաղերում:
Ջովանին վերջի վեց ամիսների ընթացքում գտնվում էր Իսպանիայում և վարձավճարով հանդես էր գալիս "Ռասինգի" կազմում: Ավելորդ չէ նշել, որ Դոս Սանտոսը համարվում է "Բարսելոնայի" սանը:
Տոտենհեմի ցուցակում, բացի Դոս Սանտոսից, որոնք կարող են մտնել գործարքի մեջ, ըստ բրիտանական թերթի` Ջեյրմեն Ջենաս, Դեվիդ Բենթլի, Սեբաստիան Բասսոնգ, Վիլիամ Գալաս և Կայլ Նոտոնը:
Բայց "ներաձուրիները" հետաքրքրված են այլ ֆուտբոլիստով: Ինտերը ցանկանում է ձեռք բերել 22-ամյա աջ պաշտպան Կայլա Ուոկերով: Որն կարող է փոխարինել Մայկոնին, թիմից հարավոր հեռանալու դեպքում: Բայց կա մեկ խնդիր, Ուոկերը վերջերս է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017թ.:
Երկրորդ տարբերակը` Կորդերո Սանդրո Ռանեյրոն է, բրազիլացի հենակետային կիսապաշտպանը: Բայց բարձր գինը Ինտերի համար համարվում է լուրջ խոչընդոտ: Սանդրո Կոդերոն և Կայլ Ուոկերը, նրանցից մեկին, որին Ինտերը ցանկանում է մտցնել Ժուլիո Սեզարի գործարքի մեջ, բայց Տոտենհեմը դեմ է այդպիսի գործարքին:
Ամեն դեպքում, կողմերը շարունակում են բանակցությունները և ճիշտ որոշումը կգա ինքն իրենով: Մի բան հստակ պարզ է` Ժուլիո Սեզարը պատրաստվում է մեկնել Լոնդոն:
inter-fan.ru
|
Դիտումներ: 886 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 4.7/12 |