Գլխավոր էջ » 2013 Հունիս 18 » Տրանսֆերային նորություններ
21:54 Տրանսֆերային նորություններ |
FcInter.am-ը Ձեզ է ներկայացնում Միլանի Ինտերի տրանսֆերային պատուհանի վերջին նորությունները: GdS - Երկու միլլիոնի տարբերություն Երկու միլլիոնի տարբերություն: Դա տարբերությունն է Ինտերի առաջարկի և Յուվենտուսի պահանջարկի Մաուրիսիո Իսլայի համար: Ինչպես հաստատում են Gazzetta dello Sport-ը և Ջանլուկա դի Մարցիոն, Ինտերը պաշտոնական առաջարկ է արել Յուվենտուսին: "Չիլիյցի կիսապաշտպանը հասկացնել է տվել, որ ցանկանում է շատ խաղային ժամանակ ստանալ, քան անցած մրցաշրջանում: Ինտերը իր հերթին առաջարկել է կատարել 5-5,5 միլլիոն եվրո Իսլայի իրավունքների կես գնելու համար թուրինցիներից: Բացի այդ, Յուվենտուսը պահանջում է 7,5մլն և նաև, թուրինցիները ցանկանում էին գործարքին կցել նաև Դունկանին և Բարդիին, բայց Ինտերից մերժում են ստացել" - գրում է իր կայքում Դի Մարցիոն: GdS - Մացցարին ցանկանում է Ռոխոին Մարկո Ռոխոն հիանալի տարբերակ կլիներ պաշպանության գիծը ուժեղացնելու մյուս մրցաշրջանի համար Gazzetta dello Sport-ի համաձայն: "Պաշտպանությունը, որը կազմված կլնի 3 խաղացողներով, Մացցարիի կարծիքով, կազմված կլինեն` Կամպանյարո, Ժուան և Սամուել-Ռանոկիա զույգից որևէ մեկը: Սակայն հարկավոր են այլընտրանքներ: Անդրեոլին կարող է գործել մեջտեղից կամ աջից, սակայն Ռոխոն կարող է խաղալ ձախից: Տրանսֆերը գնահատվում է 5մլն եվրո: Մարկոսը ունի արգենտինական անձնագիր և ներկա պահին համարվում է ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացող: 23-ամյա Ռոխոն, ով հանդես է գալիս լիսաբոնական Սպորտինգում, շատ հաճախ է օգտագործվում, որպես կենտրոնական պաշտպան, բայց նաև կարող է խաղալ ձախ եզրում: Իր ոճի "նոր Կիվուն" - գրում է վարդագույն թերթը: Պաշտոնական. Լոնգոն վերադառնում է Ինտեր Էսպանյոլի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որտեղ նշվում է, որ Լոնգոն վերադառնում է Ինտերի մեկ տարվա վարձավճարից հետո: "Սամուել Լոնգոն, ով այս պահին գտնվում է վնասվածքից ապաքինվելու փուլում, որն իրեն խանգարեց հանդես գալ առաջնության վերջին խաղերին, վերադառնում է Ինտեր, քանի որ ավարտվել է վարձավճարի ժամկետը: Ակումբը ցանկանում է նրան հաջողություն հետագա կարիերայում:" - գրիմ է Էսպանյոլի պաշտոնական կայքը: Անժին ա՞չք է դրել Հանդանովիչի վրա: Ոչ միայն Ֆրեդի Գուարինն է Անժիի նպատակներից մեկը այս տրանսֆերային պատուհանում, ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, ռուսական օլիգարխ Սուլեյման Կերիմովը աչք է դրել ներաձուրիի ևս մեկ խաղացողի` Սամիր Հանդանովիչի վրա, որին ցանկանում է նաև Բարսելոնան: "Անժին բանակցություններ է վարել Ինտերի հետ" - տեղեկացնում է Sportmediaset-ը, "առաջարկը դարպասապահի համար կազմում է մոտ 25-30 մլն եվրո": Լոտիտոն չի պատրաստվում վաճառել Լացիոյի նախագահ Կլաուդիո Լոտիտոն հաստատել է իր լավագույն խաղացողների հետ կապված լուրերը տրասնֆերային շուկայում, հատկապես Էրնանեսի հետ, որին վերջին ժամանակները կապում էին Ինտերի հետ: "Մենք չենք վաճառի նրան: Ավելին, մենք առաջարկ չենք ստացել նրա վերաբերյալ" - ասել է Լոտիտոն: "Մենք հստակ կարգավիճակ ունենք այդ հարցի շուրջ: Լացիոն չի վաճառի Հերնանեսին և դա վերաբերվում է նաև մեր մյուս կարևոր խաղացողներին: Ես ի նկատի ունեմ` Լուլիչին, Մարկետիին և Կադրևային: Այժմ ես մտածում եմ միայն թիմը ուժեղացնելու մասին": Պարմայի փոխտնօրենը Մարիգայի, Օբիորայի և Կիզետիգայի ապագայի մասին Շուկան ակտիվանում է և Ինետրը նույնպես, որպիսի հստակեցնել մի քանի ֆուտբոլիստների կարգավիճակները, որոնց իրավունքները կիսված են երկու ակումբների միջև: Նրանց թվում է Պարման: FcInterNews.it-ը կապնվել է Պարմայի փոխտնօրեն Անտոնելի Պրեիտոյի հետ, որպիսի պարզի այն ֆուտբոլիստների իրավիճակը, որոնք գտնվում են Պարմայի և Ինտերի համատեղ իրավունքների ներքո: Ինչպիսի՞ ապագա ունի Մարիգան: "Մարիգան այն խաղացողն է, որն համարվում է Պարմայի պատմության մի մասը: Որի արդյունքում այս մրցաշրջանում նա հանդես եկավ մեզ մոտ: Նրա ապագան կախված կլինի Ինտերի ցանկություններից և մտադրություններից": Կրիզետ՞իգ: "Համաձայնություն կա շարունակել համասեփականությունը, իսկ հետո նա պետք է շարունակի կարիերան Բ Սերիայում, Կրոտոն ակումբում, որտեղ նա լավ անցկացրեց այս մրցաշրջանը": Օբիորա՞: "Մենք կխոսենք Ինտերի հետ, քանի որ հասկանում ենք, որ տղային պետք է աճել և զարգանալ:" intermilano.ro
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |