Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերային նորությունները համառոտ:
Մանչեսթեր Յունայթեդը Ինտերին առաջարկել է Բաստիան Շվայնշտայգերին, քանի որ գերմանացի ֆուտբոլիստը այլևս չի մտնում Ժոզե Մոուրինյոի ծրագրերի մեջ: Սակայն Ինտերը բացասական պատասխան է տվել, քանի որ ակումբի սկզբունքներին դեմ են ձեռք բերել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների: Մանկունյացիները նույնիսկ պատրաստ են եղել վճարել Շվայնշտայգերի աշխատավարձի կեսը:
Կանդրևան արդեն Ինտերի ֆուտբոլիստ է, գրում է Ջանլուկա դի Մարցիոն: Սպասվում է, որ շուտով կլինի պաշտոնական հայտարարություն:
Ինտերը կարծես թե շատ մոտ է ձեռք բերել Սանտոսի հարձակվող Գաբիգոլին, առաջ անցնելով Բարսելոնայից և Յուվենտուսից: Ինտերը առաջարկում է 25մլն եվրո ֆուտբոլիստի համար, ինչը ավելի շահավետ է Սանտոսի համար:
Ինտերը հայցում է արել Չելսիին Օսկարին ձեռք բերելու նպատակով: Նախնական տվյալներով Ինտերը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել, փորձելով հասկանալ, թե ինչ գումարի սահմաններում է անգլիական ակումբը պատրաստ բաժանվել բրազիլացի կիսապաշտպանից:
Իկարդիի հեռանալու դեպքում Ինտերը ուշադրությունը կուղևորի դեպի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Նապոլին նորից առաջարկ է արել Իկարդիին ձեռք բերելու նպատակով: Նեապոլցիները առաջարկում են 60մլն եվրո արգենտինացու համար և հնարավորություն տալիս ձեռք բերել Գաբիադինիին 45մլն եվրոյով, եթե ներաձուրիները ցանկանան:
|