14:24 Տրանսֆերային նորություններ |
Վերջին ժամանակներս շատ է խոսվում այն մասին, որ Ինտերը կհամալրվի եզրային պաշտպաններով: Ակումբը մտադիր է գնել 2-3 ֆուտբոլիստների՝ մեկ կենտրոնական պաշտպան և առնվազն մեկ եզրայինի:
Ինչպես տեղեկացնում La Gazzetta dello Sport-ը, Մատեո Դարմիանի տեղափոխությունը հունվարին Մանչեսթեր Յունայթեդից շատ իրական է: Նաև թիմին կարող է միանալ Մարտին Կասերեսը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Իսկ կենտրոնական պաշտպանի դիրքում նախապատվությունը դեռ մնում է Վիկտոր Լինդելյոֆը: Ում գործակալը պետք է դառնա Կիյա Ջուրաբչանը, ով ակտիվորեն համագործակցում է ներաձուրրիների հետ:
Սակայն դա միայն ձմեռային տրանսերային նպատակներն են: GdS-ը հավաստիացնում է, որ Suning Holdings Group-ն արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին: Պյերո Աուզիլիոյի առջև առաջադրանք է դրված՝ ձեռք բերել երկու իտալացի ֆուտբոլիստներից մեկին` Բերարդիին կամ Բերնարդեսկիին: Նաև մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ՝ պարբերականը երեք թեկնածուների անուններ է գրում` Լուիս Սուարես, Խամես Ռոդրիգես և Կուն Ագուերո:
Ձեռք բերել այս թեկնածուներից որևէ մեկին շատ դժվար կլինի, քանի որ դժվար է համոզել ֆուտբոլիստներին փոխել ներկայիս ակումբը Ինտերի հետ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com