Այս վերջին երկու օրերի ընթացքում Ինտերը շատ ակտիվ էր բանակցություններում` տարբեր ֆուտբոլիստների գործակալների և թիմերի հետ: Նորությունների աղբյուրները հավաստի իտալական լրատվամիջոցներից են:
Ներկայացնում ենք տրանսֆերային նորությունները մեկ տողով
Ինտերը մերժել է ՊՍԺ-ին երիտասարդ Էսպոզիտոյին ձեռք բերելու համար, ում համարում է իր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
Ինտերը և Ռոման համաձայնեցրել են Էդեն Ջեկոյի տրանսֆերը և բոսնիացին կտեղափոխվի Ինտեր 10մլն եվրոյի դիմաց:
Մարոտան մեկնել էր բանակցությունների Թուրին և նշվում է, որ 3 ֆուտբոլիստ է քաննարկվել բանակցությունների ընթացքում` Կանսելոն, Դիբալան և Իկարդին, թե ինչ փուլում են բանակցությունները դեռ պարզ չէ:
Ինտերի գրասենյակում ավարտին է հասցվել Բարելայի տրանսֆերը և ֆուտբոլիստի բանակցություններին մասնակցել է Օրիալին: Ինտերը բարելավել է իր առաջարկը և համաձյանության են հասել 40մլն եվրոյի շուրջ:
Սասսուոլոյի կիսապաշտպան Սենսին տեղափոխվում է Ինտեր` վարձավճար գնման իրավունքով, ընդհանուր տրանսֆերը կկազմի 22մլն եվրո: Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, Ինտերում հանդես կգա 12 համարի ներքո:
Լազարոյի տրանսֆերը նույնպես իրականացված է: Հերտայի ֆուտբոլիստը կտեղափոխվի Ինտեր 20մլն եվրոյի դիմաց` գումարած 2մլն եվրո բոնուսներ:
Ինտերի երիտասարդ ֆուտբոլիստ Ադորանտեն 6մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Պարմա, իսկ Գրավիլոնը` Սասսուոլո:
Մերոլան կետղափոխվի Բոլոնիա 3մլն եվրոյի դիմաց:
Մանչեսթեր Յունայթեդը համաձայնվել է Լուկակուին բաց թողնել Ինտեր 85մլն եվրոյի դիմաց, Ինտերը պատրաստ է վճարել 65մլն եվրո և բոնուսներ, որը կարող է հասնել 85մլն եվրոյի:
Բորխա Վալերոյի գործակալը ակումբ է փնտրում իր հաճախորդի համար:
Մոնակոն պատրաստ է 30-35մլն եվրո վճարել Ժոաո Մարիոյի համար:
Վենհուսդենի համար պայքարին միացել է նաև Սասսուոլոն, ով նույնպես պատրաստ է 20մլն եվրո վճարել երիտասարդ տաղանդավոր պաշտպանի համար:
Քննարկվում է Վիդալ-Նաինգոլան փոխանակումը Բարսելոնայի հետ: Ռաջան չի մտնում Կոնտեի ծրագրերի մեջ:
|