Ինտերի գլխավոր մարզիչ` Անդրեա Ստրամաչիոնին Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է բոլոր տրանսֆերային հարցերի շուրջ:
Կոուտինյո - "Ես կարծում եմ, որ Ֆելիպեն համարվում է նոր "Ինտերի" տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, նա շատ կարևոր է մեզ համար: Մենք հաճախ մոռանում ենք, որ նա ընդամենը քսան տարեկան է: Իսպանիայում նա լիովին կայացավ, ինչպես խաղացող և դա ինձ դուր է գալիս:"
Պոլի և Պոուլինյո - "Երկու երիտասարդ կիսապաշտպաններ` մեկը իտալացի, որն շատ լավ ծանոթ է ինձ համատեղ աշխատանքի շնորհիվ, ես շատ եմ գնահատում Անդրեաին, բայց ինձանից ոչինչ կախված չէ: Ինձ թվում է, այստեղ ամեն ինչ կախված էր երկկողմանի համաձայնությունից, ստացվեց ոչ այնպես, ինչպես ասում էր ընկերությունը, դա նորմալ է ֆուտբոլում: Պոուլինյո՞: Դիմեք Բրանկային:"
Պացցինի - "Նա հարձակվող է, որին մենք գնահատում ենք: Պացցոն կարող է մեզ պետք գալ ցանկացած մարտավարական սխեմաների կատարմանը, այստեղ խնդիր չկա: Բայց իմ հիմնական տարբերակը խնդիրները լուծելու հարձակման գծում դա` Դիեգո Միլիտոն է: Ելնելով այս չափանիշից, Ինտերը զբաղվում է տրանսֆերային ռազմավարությամբ:"
Մեծ վախ - "Ոչ, վախը վատ բառ է, որովհետև մենք այս պահին խոսում ենք ֆուտբոլից: Ես ցանկանում եմ անել այն ամենը, ինչ ինձնից կախված է և արդարացնել վստահությունը այս հիանալի երկրպագուների և հատկապես պարոն նախագահի: Մենք շատ ենք աշխատում, կենտրոնացած ենք, բայց չենք վախենում, որովհետև սա սպորտ է:"
"Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ ես չունեմ հաջողության գաղտնիքներ: Ես պարզապես արել եմ այն, ինչ կարողացել եմ անել այլ մարզչական դերերում և դա գրավել է Մասսիմո Մորատտիին, կապել ինձ հետ Ինտերի ապագան: Առաջին հայացքից, թվում է, որ սա հիմարություն է: Բայց կարող եմ նշել, որ իմ տղաները շատ են աշխատում:"
Ինչպես Մոուրինյոն - Ես չէի ցանկանա համեմատություններ անել մի մարդու հետ, որն իր անունն է գրել Ինտերի պատմության մեջ, իսկ ինձ մոտ դեռ ամփոփում է, բայց հնարավոր է, որ կա ընդհանուրություններ:"
Ռոմայից Ինտեր - "Ես ցավով լքեցի Ռոման, բայց ես ողևորվեցի ընտանիք: Ի դեպ, ես գիտեմ մարդիկ, որոնք չէին հավատում, որ ես կդառնամ առաջին թիմի գլխավոր մարզիչը:"
Լուկասը և 4-2-3-1 - "Ես չեմ տեսել այդ անունով խաղացող մեր թիմում" - ժպտում է մասնագետը: "Իմ երազանքը ունենալ երեք հարձակվող թիմում, նման մարտավարություն մենք փորձել ենք անցած մրցաշրջանի վերջնամասում: Ամենից կարևորը դա` միտքն է: Անցյալ տարի մենք շատ բան փոխեցինք..."
Նպատակ-Լուկաս - "Համոզված չեմ այնպես, ինչպես առաջ"
Նպատակ-Պոուլինյո - "Եթե սա մեր հիմնական նպատակն է, ապա դուք պետք է խոսեք Բրանկայի հետ:"
Մուդինգայի - "Շատ հետաքրքիր խաղացող է, մենք գնահատում ենք նրա խաղը: Բայց ցանկանում եմ նշել, որ մեր նախնական հետաքրքրությունը նվազել է:"
Մայկոնին փոխարինող - "Սիսոկո՞: Նրանցից մեկը ձախլիկ է , իսկ մյուս աջլիկ, ահա և վերջ:"
Սնեյդեր - "Ես ոչ մի բան չեմ խնդրել մեր ղեկավարությանը: Բայց ինչպես ցույց է տալիս փորձը (Իբրահիմովիչը և Տիագո Սիլվան - ՊՍԺ) վաճառվում է ամեն բան: Մեր ակումբում մենք երբեք չենք վաճառի Խավիեր Զանետտիին և Իվան Կորդոբային:"
Ռանոկիա - "Ես ցանկանում եմ, որ նա մնա Ինտերում:"
intermilano.ru
|
Դիտումներ: 882 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 3.5/16 |