Մոնակոն ցանկանում է ձեռք բերել Ֆրեդի Գուարինին նրա գործակալի հետ բանակցություներից հետո: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, գործարքը ավարտին հասցնելու համար երկու խնդիր է առկա: Առաջինը` Ինտերը ցանկանում է 18մլն եվրո ստանալ Գուարինի դիմաց և երկրորդը` ֆուտբոիստը ցանկանում է հանդես գալ թոփ ակումբում: Գործարքը հնարավոր է կայանա և այս հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները:
Ինտերի մյուս կիսապաշտպան Սաֆիր Թայդերը տեղ է գտել Վալտեր Մացցարիի 26 ֆուտբոլիստների ցուցակում: TuttoSport պարբերականը նշում է, որ ալժիրցու ապագան հեռու է Ինտերից: Պյերո Աուզիլիոյի Անգլիա մեկնելը երկու նպատակ ունի` ավարտին հասցնել Մեդելի տրանսֆերը և բանակցել Թայդերի համար: Վեստ Հեմը և ՔՊՌ-ը Թայդերի համար պայքարում առաջնորդ են և ամենայն հավանականությամբ կլինի վարձավճար գնման իրավունքով: Թայդերը մոտենում է Ինտերի դռնից դուրս գալուն: