Ինտերը լրջորեն հետաքրքրված է Մարեկ Համշիկի ծառայություններով կիսապաշտպանությունը ուժեղացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, Անդրեա ռանոկիան կարող է դառնալ գործարքի բանալի Նապոլիի հետ: Հայտնում են, որ Նապոլիի կիսապաշտպանը կարող է լքել իր ներկայիս ակումբը մրցաշրջանի ավարտից հետո և նեապոլցիները պատրաստ են նրան բաց թողնել մոտ 30 մլն եվրոյով: Իտալացի պաշտպանը կարող է դառնալ այն ում ցանկանում է Ռաֆայել Բենիտեսը և միլանցիներին հարկավոր կլինի ավելացնել Նապոլիի նախատեսած գումարի գրեթե կեսը:
Հասկանալի է, որ Մարեկ Համշիկը համարվում է հատուկ Վալտեր Մացցարիի խնդրանք, իսկ այժմ Էրիկ Տոհիրը կփորձի ելք գտնել նրան Միլան բերելու համար: