Արսեն Վենգերը երբեք չի դադարում մտածել Ինտերի 11 համարին՝ Ռիկի Ալվարեսին Արսենալ տանելու մասին:
Այս մասին հայտնում է իսպանական Todomercadoweb-ը: Գաններներն արդեն մեկ անգամ փորձել էին ձեռք բերել Ռիկիին Վելեզի ժամանակ: Իսկ այժմ կայքի հաղորդմամբ Արսենալը պատրաստ է նորից փորձել ձեռք բերել արգենտինացուն և ամեն ինչ կանի նրան Լոնդոն տանելու համար: Սակայն Ալվարեսն այժմ կենտրոնացած է բացառապես Ինտերի վրա, հատկապես այդ դժվար ժամանակահատվածում: