18:23 Վիդիչ ''11-մետրանոց և կարմիր քարտ՝ լավ նորամուտ է'' |
Ա Սերիայում իր ''հիշարժան'' նորամուտից հետո, Նեմանյա Վիդիչը հարցազրույց է տվել Inter Channel-ին. Խաղադաշտից այդպես հեռացվել, կարմիր քարտն անսպասելի էր. - Իմ առաջին խաղը Իտալիայում՝ 11-մետրանոց և կարմիր քարտ: Լավ նորամուտ է: Խաղացողը մեջքով էր կանգնած դարպասներին և սպասում էր կոնտակտի, իսկ մրցավարը նշանակեց 11-մետանոց մեր դարպասին: Այնուհետև կարմիրը շոկի մեջ գցեց! Միգուցե ես պետք է ավելի շատ բան իմանամ,թե ինչպես են մրցավարները դատում այստեղ, այն տարբերվում է Անգլիայից, հատկապես կարմիր քարտերի հարցում: Ես կսովորեմ այլևս այդպիսի սխալներ չգործել, ինձ շատ է դուր գալիս այստեղ՝Իտալիայում, խաղալը: Ինչն է այստեղ ամենաշատը զարմացրել Ձեզ. - Կարծում եմ՝ հիանալի մթնոլորտ է այստեղ, նոր էներգիա, ամեն ինչ նոր է, ես փորձում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ և սովորել լեզուն, լավ մարտահարվեր է: Ամեն ինչ դրական է: Մենք այս դրական մթնոլորտը կարող ենք տեղափոխել խաղադաշտ և լավարդյունքներ ստանալ: Ինչ կարող եք ասել Մանչեսթր Յունայթեդի մասին. - Դժվար մեկնարկ է, տեսնում եմ շատ վնասվածքներ և փոփոխություններ: Ակումբը անցումային շրջանում է, հետո միայն ավելի լավ կլինի և կսկսեն հաղթանակները: Ինչպես և մենք, պետք է սկսենք հաղթել հաջորդ խաղից սկսած: Հույ ունեմ, որ երկու ակումբներն էլ լավ մրցաշրջան կանցկացնեն: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |