Գլխավոր էջ » 2014 Փետրվար 21 » Վիդիչի գործակալը հաստատում է Տոհիրի խոսքերը
00:14 Վիդիչի գործակալը հաստատում է Տոհիրի խոսքերը |
Էրիկ Տոհիրը երեկ նշել էր, որ Նեմանիա Վիդիչը 90%-ով ամռանը կդառնա Ինտերի ֆուտբոլիստ: Tuttointernazionale-ն կապնվել է սերբի գործակալի հետ: «Նախագահն ամեն ինչ ասաց: Ես ոչինչ չունեմ ավելացնելու: Ես միայն կարող եմ հաստատեմ նրա խոսքերը»: Ի՞նչն է պակասում գործարքի 100% իրականացմանը.«Կարծում եմ մի քանի դետալներ»: Ի՞նչ թիմեր էին հետաքրքրվում Վիդիչով.«Չեմ մեկնաբանի այդ հարցը, այժմ դա կարևոր չէ»: Այն, որ դուք ժամանակին պաշտպանել եք Ինտերի գույները, ազդեցություն ունեցա՞վ ֆուտբոլիստի ընտրության հարցում.«Ոչ, ոչ մի կերպ չի ազդել: Ասացեք, ո՞ր ֆուտբոլիստը չի երազում խաղալ Ինտերում: Այս ակումբն ունի հարուստ պատմություն, որը կարելի է համեմատել Մանչեսթեր Յունայթեդի կամ Բարսելոնայի հետ: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, անհնար է անընդհատ հաղթել»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |