Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 21 » Քրիստիան Վիերին անկեղծացել է
01:06
Քրիստիան Վիերին անկեղծացել է

Սև-կապույտների նախկին հարձակվող Քրիստիան Վիերին  վերջերս տված հարցազրույցում անկեղծորեն պատմել է Ինտերում անցկացրած տարիների մասին.

 «Իսկապես ցավում եմ, որ իմ պատմությունն Ինտերում ավարտվեց, այնքան հանկարծակի ու այնքան լավ: Ես սիրում էի Ինտեր, և մարզաշապիկս չկորցնելու համար ամեն ինչ անում էի: Առաջինն եմ միշտ եկել մարզասրահ եւ վերջինն էլ հեռացել: Երբեք չեմ նահանջել, նույնիսկ երբ հազիվ էի կանգնում ոտքերիս վրա: Բայց ինձ ասացին,- գնա առաջ, դա բավարար է, որ դու պարզապես կանգնես այնտեղ: Եվ ես համաձայնում էի, չնայած այն հանգամանքին, որ կարող էի շատ վատ խաղալ: Իմ հարաբերությունները Մորատիի հետ հատուկ էին ու շատ ամուր: Մենք կապնվում էինք օրը մի քանի անգամ, դա կարող էր լինել նաև գիշերվա ժամը 3-ին, քննարկում էինք ամեն ինչ: Ես զգում էի ինձ նրա ընտանիքի անդամի պես:

 

Ընդհանուր առմամբ, ես լավ էի, և պրոֆեսիոնալ առումով, եւ մարդկային հարաբերություններում: Այնպես որ, ես պարզապես կոտրված էի, երբ իմացա, որ ինձ հետևել էին և նույնիսկ հեռախոսս էին գաղտնալսել: Այդպես վարվում են, գրողը տանի, մաֆիոզների հետ:

 

Չունե՞ի ես զգացողություն, որ ինչ որ մի բան սխալ էր եղել: Ասեմ այսպես՝ Ադրիանոյի ժամանումից հետո, նախագահի զանգերը պակասեցին: Սակայն բավական կլիներ միայն, եթե ես ասեի, որ էլ պետք չեմ ակումբին, և անմիջապես կհեռանայի: Խոսակցություններ կային իմ պայմանագիրը երկարաձգելու մասին, բայց ես հասկանում էի, որ 6 տարի հետո ղեկավարությունն ուներ իրավունք ուրիշ ֆուտբոլիստների վրա հույս դնելու: Բայց ինչու՞ այս ամենը չկարողացանք քննարկել ընկերաբար: Մի անգամ ես Մորատիին ասեցի, - «Նախագահ, մի անհանգստացեք, եթե պետք է, որ ես հեռանամ, ապա այդ հարցում դուք խնդիրներ չեք ունենա», իսկ նա՝ - «Ոչ, ոչ, Ինտերը դա ես և դու ենք, դժվար իրավիճակներում բոլորը միայն մեզ են դատապարտում, ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է: Դու ինձ իմ կողքին ես պետք»: Ես ևս մեկ անգամ հարցրեցի, - «Դուք համոզվա՞ծ եք: Եթե կան խնդիրներ…»,- որին նա կտրկուն պատասխանեց,- «Ամեն ինչ լավ է»: Ոչ մի լավ բան…երբ դու իմանում ես, որ քեզ գաղտնալսել են:

 

Ինչպես ենք բաժանվե՞լ: Բրանկան և Գելֆին բանակցություններ էին վարում իմ գործակալի հետ, իսկ Մորատիին այլևս չեմ տեսել: Եթե հանդիպե՞նք: Կսեղմեմ ձեռքը: Գուցե նույնիսկ գրկեմ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ իրեն: Նա ծախսել է իմ վրա մեծ գումարներ, գնելով ինձ Լացիոյից, և նվիրել է ինձ 6 հրաշալի տարիներ: Այո հաղթանակներ շատ չեմ ունեցել, բայց ինձ սիրում էին թիմի երկրպագուները, իսկ դա ավելին արժե, քան որևէ գավաթ: Մենք դուրս էինք գալիս նախավարժանքի, իսկ մարզադաշտը լցվում էր երկրպագուների ուրախությամբ, դա անբացատրելի էր:

 

Ի՞նչ է այսօր իմ համար Ինտերը: Շատերն են գրել այս մասին, բայց ես երբեք չեմ կարողանա Ինտերին ցանկանալ վատ: Դրանք իմ կարիերայի լավագույն տարիներն էին, ես զոհաբերեցի ամեն ինչ հանուն թիմի, գոլ էի խփում յուրաքանչյուր խաղի ժամանակ, տանջվում էի, ոգևորվում էի, ունենում էի այնպիսի զգացողություններ, որ չեմ ունեցել երբևէ:

 

Մինչև հիմա իմ և Ռոնալդոյի լուսանկարներն եմ ստանում: Այո, դրանք ժամանակներ էին… Միակ ցավը , որ զգում եմ, դա այն է, որ հնարավորություն չունեցա երկար լինել այդ Ֆենոմենի կողքին: Մենք լավագույնն էինք, և մեր հետ էին կապվում հույսերը: Հիշում եմ, մենք գնացել էինք Վերոնայի հետ խաղին կես ժամ շուտ, իսկ մարզադաշտում արդեն 85 հազար հանդիատես կար, որոնք վանկարկում էին մեր անունները: Բայց ես հպարտ եմ, որ անմնացորդ նվիրել եմ ինձ ակումբին:

 

Կալչիոպո՞լի: Միայն կարող եմ ասել, որ Յուվենտուսն ու Միլանն այն ժամանակ ուժեղ էին: Մենք 2002թ.-ին ունեինք շանս, որը բաց թողեցինք: Մեկ տարի հետո ես երկու գոլ խփեցի Վալենսիային, սակայն վնասվածք ստացա ու չկարողացա կիսաեզրափակիչում մասնակցել Միլանի հետ խաղին: Ոմանք մինչև հիմա չեն կարողանում ներել Մատերացիին և Կարյուին, ովքեր ընկան իմ վրա ու վնասեցին ինձ: Հիմար վնասվածք…: Ցավում եմ, մենք կարող էինք հաղթել Չեմպիոնների լիգան»:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1147 | Ավելացրեց: Gago111 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz