Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 6 » Վիլաշ-Բոաշ ՛՛Ինտերում աշխատելը յուրահատուկ էր ինձ համար՛՛
23:58
Վիլաշ-Բոաշ ՛՛Ինտերում աշխատելը յուրահատուկ էր ինձ համար՛՛

Տոտենհեմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ - Բոաշը՝ այսօր կայացած իր մամլո ասուլիսի ժամանակ, խոսել է Ինտերի և խաղացողների հետ իր լավ հարաբերությունների մասին, ինչպես նաև Ներաձուրրիի երիտասարդ մարզչի, ում հետ վաղն իր ուժերը կչափի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Պորտուգալացի մարզիչը, ինչպես բոլորը գիտեն, 2008-2009 մրցաշրջանում եղել է Ինտերում, որպես գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի օգնական: 

՛՛Ինտերում աշխատելը յուրահատուկ պահ էր իմ կարիերայում, մինչ այսօր էլ ես լավ հարաբերությունների մեջ եմ ակումբի հետ: Շատ խաղացողների հետ էլ շաբաթվա մեջ մի քանի անգամ զրուցում ենք: Բայց այսօր Ինտերը շատ է փոխվել՝ համեմատած 4 տարի առաջվա Ինտերի հետ, թեև դեռ շատ փորձառու խաղացողներ կան՛՛:

35-ամյա Վիլաշ-Բոաշը 37-ամյա Անդրեա Ստրամաչչիոնիի դեմ՝ կլինի հակամարտություն երիտասարդ մարզիչների միջև.

՛՛Նա աշխատում է երեք ճակատներով, նա, կարծես թե, լավ է դիմանում այդ ճնշմանը: Կարծում եմ, որ նա կարող է մեծ մարզիչ դառնալ՛՛, - անգլիական ակումբի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Gazzetta.it-ը:

Interlive.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adriano   (07.03.2013 13:02) [Материал]
du el mec marzich kdarnas

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz