Գլխավոր էջ » 2013 Մայիս 20 » Վիլաշ-Բոաշ: "Շատ լավ է ունենալ թիմում Բրանկայի պես մարդ"
00:06 Վիլաշ-Բոաշ: "Շատ լավ է ունենալ թիմում Բրանկայի պես մարդ" |
The Daily Star-ի հետ հարցազրույցում անգլիական Տոտենհեմի գլախվոր մարզիչ Անդրեա Վիլաշ-Բոաշը խոսել է թիմում տեխնիկական տնօրենի դերի և իր՝ Ինտերում, Մոուրինյոյի և Բրանկայի հետ անցկացրած ժամանակաշրջանի մասին: "Տեխնիկական տնօրենի դերը թիմում՝ շատ կարևոր է ինձ համար: Երբ ես աշխատում էի Ինտերում Մոուրինիոյի հետ միասին, շատ լավ էր ունենալ մարդ, ինչպիսին Բրանկան է: Տեխնիկական տնօրենի ամենակարևոր գործը դա այն է, որ նա ապահովի ճիշտ կապ մարզչի և թիմի ղեկավարության հետ, ինչպես նաև կենտրոնանա մյուս տեխնիկական աշխատանքների վրա: Ես կարծում եմ, որ այն մարդը, ով ունի փորձ հանդերձարանում և կարողանում է ճիշտ աշխատանք տանել ֆուտբոլիստների և նրանց գործակալների հետ, ուրեմն նա շատ կարևոր դեր ունի թիմում:" Հիշեցնենք, որ Անդրեա Վիլաշ-Բոաշը աշխատել է Ինտերում 2008-2010 թվ., նա Մոուրնյոյի գլխավորած Ինտերի մարզչական շտաբում էր: sempreinter.com
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |