Ռումինական sport.ro-ն հավաստիացնում է, որ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ամռանը տեղափոխվելու է Միլանի «Ինտեր», որի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի գլխին սև ամպեր են կուտակվել:
Նշվում է, որ պորտուգալացի մարզիչն արդեն նախնական պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ: Մանրամասների մասին չի խոսվում, սակայն հայտնի է, որ այս գործարքում մեծ դերակատարություն է ունեցել ռումինացի մեծահարուստ Ջիջի Բեկալին, ով հանդիսանում է Բուխարեստի «Ստյաուայի» սեփականատերը:
Հայտնի է, որ Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ «Չելսին» չի փայլում ընթացիկ մրցաշրջանում ու պորտուգալացի մարզչի աշխատանքից դժգոհ են Անգլիայում:
|
Դիտումներ: 982 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 2.9/26 |