Վալտեր Սամուելը շուտով 36 տարեկան կդառնա, բայց շարունակում է մնալ ուժեղագույն և ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը՝ հաստատելով իր ''Պատ'' մականունը: Սամուելը՝ շարք վերադառնալով, փոխեց 2014-ի վատ վիճակագրությունը: Ինտերի 25 համարի արդյունավետության մասին խոսում են նաև թվերը: Այս մրցաշրջանում Ա Սերիայում նա ընդհամենը 5 հանդիպում է անցկացրել, որից 4 հաղթանակ և մեկ ոչ ոքի, մեկ գոլի հեղինակ է դարձել, որը 3 միավոր բերեց թիմին: Նրա հետ Ինտերը միայն 2 գնդակ է բաց թողել: The Wall-ի հետ Ինտերի պաշտպանությունը միանգամայն այլ է: