00:25 Խորհդանշական հավաքական` Աշխարհի Առաջնության կողքով |
32 երկրներ կմասնակցեն FIFA World Cup մրցաշարին, որն անցկացվելու է Բրազիլիայում այս ամառ: Գրեթե բոլոր հավաքականների մարզիչները ընտրել են իրենց 23 ֆուտբոլիստներին մրցաշարին մասնակցելու համար: Որոշ ֆուտբոլիստներ այս 32 հավաքականներից չեն մեկնի Աշխարհի Առաջնություն` վնասվածքի կամ մարզչի ընտրության պատճառով: Արդեն ձեզ ենք ներկայացրել բրազիլացի ֆուտբոլիստների, ովքեր չեն մասնակցի Աշխարհի Առաջնությանը: Այժմ ձեզ ենք ներկայացնում 11 ֆուտբոլիստների 3-5-2 դասավորությամբ և 7 պահեստայինների, ովքեր չեն մասնակցի ամենասպասված մրցաշարին:
Դարպասապահ. Ստիվ Մանդանդա (Ֆրանսիա) Ֆրանսիացի Ստիվ Մանդանդան համարվում է երկորդ դարպասապահը իր երկրի հավաքականում, Հուգո Լորիսից հետո: Ցավոք սրտի, Մանդանդայի համար Աշխարհի Առաջնություն մեկնելու հարավորությունը ավարտված է` Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում վնասվածքը ստանալուց հետո, որն կպահանջի ֆուտբոլիստից 6 շաբաթվա ապաքինում: Մանդանդան, ով հանդես է գալիս Մարսելում, ազգային հավաքականում անցկացրել է 16 հանդիպում:
Մեր առաջին պաշտպանը`պորտուգալացի կենտրոնական պաշտպան Ռոլանդոն է, ով հրավիրվել էր հավաքական և տեղ էր գտել ընդլայնված ցուցակում: Սակայն հավաքականի մարզիչ Պաուլո Բենտոն իր վերջնական ցուցակում տեղ չգտավ Ռոլանդոյի համար: Հնարավոր է դա կապված է Ինտերի ոչ հաջող ելույթներից, սակայն դա մեծ հիասթափություն է նրա համար, քանի որ 2010թ. ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում ԱԱ-ում: Ռոլանդոն իր հաշվին 19 հանդիպում ունի հավաքականում:
Արգենտինայի պաշտպանությունը վերջին տարիների ընթացքում փոխվել է որոշ կանոնավրոթյան, սակայն Նիկոլա Օտամենդին չի արել բավականաչափ ծավալի աշխատանք, որպեսզի հայտնվի հավաքականում: Կենտրոնական պաշտպանը իր հաշվին 16 հանդուպում ունի հավաքականում:
Մուստաֆիի չհայտնվելը Գերմանիայի վերջնական 23-ում ավելի քիչ զարմանալի է, քան Օտամենդիի դուրս մնալը Արգենտինայի հայտացուցակից: Մատս Հյումելսի, Պեր Մերտեսակերի և Ջերոմ Բոատենգի հայտացուցակում ընդգրկվելուց հետո, Մուստաֆին դիտվում էր որպես 4-րդ ընտրություն, սակայն դուրս մնաց վերջնական 23-ից: Նրան դա չհաջողվեց անել, սակայն նա, անկասկած, մեծ ապագա ունի առջևում: Մուստաֆին մեկ հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում:
Վնասվածքների հետ կապված խնդիրները ի վերջո հանգեցրեցին նրան, որ իսպանացի վինգեր Խեսուս Նավասը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը՝ մի քանի ամսի խաղադաշտ դուրս չգալուց հետո: Թեև նա պայքարում էր վերջնական հայտացուցակում հայտնվելու համար, սակայն Վիսենտե դել Բոսկեի կարծիքով դա մեծ ռիսկ է ինչպես խաղացողի, այնպես էլ հավաքականի համար, որը պետք է փորձի պահպանել իր տիտղոսը: Նույն պատճառով հավաքականի կազմում չընդգրկվեց նաև Լյորենտեն: Նավասը 35 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում և 2010-ի հաղթական թիմի մի մասն էր:
Իտալիայի կենտրոնական կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն, անկասկած, զգալի դերակատարում ունի իր հավաքականի համար, սակայն նա բաց կթողնի մրցաշարը, քանի որ կոտրել է ոտքը ԱԱ-ին ընդառաջ Իռլանիդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Նրա փորձն ու գնդակի հետ վարվելու տաղանդը կպակասի նրա թիմին, առավել ևս, որ դա այն դիրքը չէ, որտեղ Իտալիան փայլում է: Մոնտոլիվոն 58 հանդիպում է անցկացրել իր ազգային հավաքականում:
Էվեր Բանեգան դուրս մնաց Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակից, երբ Սաբելլան հայտարարեց այն, նրա փոխարեն հայտնվել է Ֆերնանդո Գագոն: Արգենտինայի կիսապաշտպանական գիծն ուժեղագույններից մեկն է, բազմաթիվ փորձառու խաղացողներիով և մեծ մրցակցությամբ, սակայն Բանեգան հիաստաթված է, որ դուրս է մնացել վերջնական 23-ից, քանի որ նա բաց է թողել նաև ԱԱ 2010-ը: Նա 24 հանդիպում է անցկացրել իր հավաքականում:
Ռաֆաել Վան Դեր Վարտը չի հայտնվի Նիդեռլանդների կազմում Աշխարհի առաջնությանը, սակայն կարող էր համոզված լինել իր տեղի համար: Նա հավաքականի ամենափորձառու խաղացողն էր նախնական հայտացուցակում և 4-րդ ռմբարկուն նույնպես: Նախապատրաստական մարզումների ընթացքում սրունքի մկանային վնասվածքը նրան դուրս թողեց մրցաշարից, և նա հնարավորություն չի ունենա ավելացնել իր 109 ելույթների քանակը:
Ռիկարդո Կուարեժման դեռևս 30 տարեկան է: Դուք հավատո՞ւմ եք դրան: Տեխնիկապես հարուստ ձախ կիսապաշտպանը հրավիրվել էր Պորտուգալիայի նախնական կազմ, սակայն դւրս է մնացել Բոնիտոյի վերջնական 23-ից: Եվ դա զարմանալու, չէ, Կուարեժման նվազագույն ազդեցություն ունի իր կարիերայի բոլոր մրցաշարերի վրա: Նա բաց թողեց ԱԱ 2010-ը, պահեստայինների նստարանին անցկացրեց ամբողջ Եվրո 2012-ը և այժմ էլ բաց է թողնում վերջին մրցաշարը: Կուարեժման 35 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Ջուզեպե Ռոսսի երկու ծանր մրցաշրջան անցկացրեց ծնկի վնասվածքների պատճառով, ինչի հետևանքով բաց թողեց Վիլյառեալում մրցաշրջանի մեծ մասն ու Ֆիորենտինայի հետ մրցաշրջանի մեկնարկը: Այժմ նա վերադարձել է մարզավիճակ, և Իտալիայի նախնական կազմում էր, սակայն Չեզարե Պրանդելին որոշեց նրան չնդգրկել վերջնական 23-ում, չնայած այն բանին, որ նա ավելի շատ հանդիպումներ է անցկացրել հավաքականում և ավելի շատ գոլեր խփել, քան Բրազիլիա մեկնող մյուս հարձակվողները: Ռոսսին 30 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում և 7 գնդակ խփել:
Ֆալկաոյի ստացած վնասվածքը, կարծես թե, նրան միանգամից դուրս թողեց Աշխարհի Առաջնությունից, սակայն նա պայքարեց և բավական մոտ էր մարզավիճակի գալուն, որպեսզի հայտնվեր Կոլումբիայի հավաքականի նախնական կազմում: Բնականբար, հավաքականում նրան տվեցին բոլոր հնարավորությունները, որպեսզի հնարավորությւոն ունենա մասնակցել եզրափակչին: Սակայն Խոսե Պեկերմանը վերջնական որոշում կայացրեց, անկասկած բժիշկների և խաղացողի հետ միասին, որ հարձակվողը բավական առողջ չէ խաղալու համար: Ֆալկաոն 49 հանդիպում է անցկացրել և 20 գոլ խփել Կոլումբիայի հավաքականի կազմում:
Դարպասապահ. Ալեքսանդրոս Ցորվաս (Հունաստան) Հույն դարպասապահ Ալեքսանդրոս Ցորվասը 2010-ին թիմի մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն չկարողացավ այս անգամ հայտնվել թիմի հայտացուցակում: Սա անհաջողություն է այս դարպասապահի համար, ով նաև Եվրո 2012-ին մասնակցեց, թեև այդ ժամանակվա 3 դարպասապահներից և ոչ մեկը ԱԱ 2014-ի հայտացուցակում չի հայտնվել: Ցորվասը 16 հանդիպւմ է անցկացրել Հունաստանի հավաքականի կազմում:
Մարսել Շմելցերը դուրս մնաց Գերմանիայի Աշխարհի Առաջնության հայտացուցակից Դորտմունդի Բորուսիայի իր թիմակից Էրիկ Դուրմի պատճառով, ով ընդամենը մեկ հանդիպում ունի իր անվան տակ: Շմելցերի վնասվածքները մրցաշրջանի ընթացքում ճանապարհ բացեցին Դուրմի առաջխաղացման համար և այժմ նա կարողացավ հատյնվել Գերմանիայի վերջնական 23-ում ավելի փորձառու խաղացողների փոխարեն: 26-ամյա պաշտպանը 16 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում:
Բենդերը հրավիրվել է Գերմանիայի հավաքականի նախնական կազմ և հիանալի հնարավորություն էր ստացել հայտնվելու վերջնական 23-ի կազմի մեջ, սակայն նրա հույսերը մարեցին վնասվածքի պատճառով: Լևերկուզենի Բայերի կիսապաշտպանի վնասվածքը նրան դուրս թողեց Բրազիլիայի ուղևորությունից, Եվրո 2012-ում հանդես գալուց հետո: Բենդերը 17 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում:
Վնասվածքի հետևանքով ևս մեկ բացակա է Խորվաթիայի կիսապաշտպան Նիկո Կրանչարը: Փորձառու հարձակվողական ոճի կիսապաշտպանը վնասվածք է ստացել ՔՊՌ-ի կազմում, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով, նա սրունքի ջիլն է կտրել, որը նրան մոտ 6 շաբաթ հնարավորություն չի տա դուրս գալ խաղադաշտ: Հավաքականի ամենափորձառու խաղացողներից մեկը՝ Կրանչարը, հանդես է եկել ԱԱ 2006-ին և հավաքականի կազմում 81 հանդիպում է անցկացրել:
Ֆերնանդեսը հայտավորվել էր Չիլիի նախնական հայտացուցակում, սակայն վերջնական հայտի ներկայացումից օրեր առաջ պարզ դարձավ, որ նրան անհրաժեշտ է վիրահատական միջամտություն ոտնաթաթի վնասվածքի համար: Արդյունքում, նա ժամանակ չի ունենա վերականգնվել մրցաշարից առաջ, ի տարբերություն նրա խաղընկեր Արտուրո Վիդալի, ով վիրահատության ենթարկվեց, բայց հայտավորվեց Չիլիի վերջնական հայտացուցակում: ԱԱ 2010-ի տպավորիչ խաղացողներից մեկը, նա հավաքականի կազմում 59 խաղ է անցկարել և 14 գոլի հեղինակ դարձել:
Ալվարո Նեգրեդոն ի սկզբանե տպավորիչ մրցաշրջան էր անցկացնում Մանչեստր Սիթիում և հնարավորություն ուներ կարևոր դեր խաղալ Իսպանիայի համար ԱԱ-ում, սակայն վերջին 3-4 ամիսներին մարզավիճակի կորուստը նրան դուրս թողեց հավաքականի հայտացուցակից: Սկզբում նա ընդգրկվեց հավաքականի նախնական հայտացուցակում, սակայն վերջին օրը դուրս մնաց հիմնական հայտացուցակից, Լյորենտեի հետ միասին, իսկ վերջնական 23-ում տեղ կգտան արդեն հայտնի դեմքեր՝ Դավիդ Վիլյան և Ֆերնանդո Տորեսը: Նեգրեդոն բաց է թողել նաև 2010-ի Աշխարհի Առաջնությունը, թեև նա հնարավորություն ունեցավ Եվրո 2012-ի ժամանակ: Նա Իսպանիայի կազմում 21 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել:
Գերմանիայի որոշումը՝ հայտավորել 2 հարձակվողների իրենց սկզբնական հայտացուցկում մտահոգիչ էր, իսկ նրանցից մեկին հիմնական հայտացուցակից դուրս թողնեն արդեն տարօրինակ է: Կեվին Վոլլանդը չհայտնվեց վերջնական 23-ում, ինչի արդյունքում Միրոսլավ Կլոզեն մնաց միակ առաջ քաշված հարձակվողը, Լուկաս Պոդոլսկու կամ Մարիո Գյոտցեի առջևում: Վոլանդը մինչ այժմ Գերմանիայի հետ միայն մեկ հանդիպում է անցկացրել:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com