Յուվենտուսը հետաքրքրված է Ինտերի երկու խաղացողներով
Համաձայն պարտուգալական Record պարբերականի, Յուվենտուսը հետևում է Ինտերի երկու խաղացողների` Ռանոկկիային և Գուարինին: Բյանկոներիի առաջարկը կարող է լինել Վուչինիչը, որին իր թիմում ցանկանում է տեսնել Վալտեր Մացցարին, և ավել գումար: Կոնտեն հուսով է լուծել պաշտպանության և կիսապաշտպանության խնդիրները: Դեռ անորոշ է Ինտերի տրանսֆերային ծրագրերը, արդյոք թիմը կվաճառի երկու կարևոր խաղացողների մրցաշրջանի կեսից, դեռ պարզ չէ:
Ավելի վաղ նշվում էր այն մասին, որ Ներաձուրրիի այս զույգին հետևում է նաև Մանչեսթեր Յունայթեդը: